ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Հայ թմրամոլները լիարժեք կյանքի վերադառնալու հնարավորություն ունեն
Հայաստանում ափիոնատիպ թմրամիջոցներից ուժեղ կախվածության մեջ գտնվող հիվանդները մեթադոնային փոխարինող բուժման հնարավորություն ունեն։
Նախորդ տարվա հոկտեմբերից բուժման այս մեթոդը կիրառվում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում։ Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի բժիշկ Արթուր Պոտոսյանը, ապացուցվել է, որ թմրամոլների բուժման բոլոր մեթոդներն արդյունավետության առումով զիջում են մեթադոնային բուժման միջոցին։
«Մենք մարդուն զերծ ենք պահում ամեն օր թմրանյութ փնտրելու և իր օրգանիզմ ներարկելու փորձից։ Դրանով նրա օրգանիզմը կամաց-կամաց սկսում է վերականգնվել, զերծ է մնում ՄԻԱՎ-ով, հեպատիտ C-ով վարակվելուց։ Ապացուցված է, որ նման մեթոդով բուժում ստացողների քայքայված ընտանիքներն սկսում են վերակագնվել»,- ընդգծեց մասնագետը։
Նշենք, որ մեթադոնը նույնպես թմրանյութ է, և, փաստորեն, թմրամոլին բուժում են հենց թմրանյութով։ Բուժման այս մեթոդից 2009թ. հոկտեմբերից մինչև այսօր օգտվել է 82 հիվանդ, այդ թվում՝ իգական սեռի 1 ներկայացուցիչ։
«Թմրամիջոցներից կախվածությունը ուղեղի խրոնիկ հիվանդություն է։ Ինչպես ցանկացած խրոնիկական հիվանդություն, սա նույնպես 100 տոկոսով չի բուժվում։ Բուժման մեթոդից հիվանդը պետք է տարիներ շարունակ օգտվի»,- ընդգծեց Պոտոսյանը։
Մեթադոնային փոխարինող բուժման մեթոդն ամբողջ աշխարհում ներդրվել է շուրջ 30 տարի առաջ և լայնորեն կիրառվում է։
Նարկոլոգիական կլինիկայում այն ներդրվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջոցներով և կենտրոնի հիվանդների համար անվճար է։ Ակնկալվում է առաջիկայում ծրագրի շահառուների թիվն ավելացնել՝ հասցնելով 450-ի, ինչպես նաև բուժման այս մեթոդը ներդնել քրեակատարողական հիմնարկներում՝ Գյումրիում ու Վանաձորում:
Ըստ մասնագետի՝ այս բուժումն այնքան էլ թանկ չէ. յուրաքանչյուր հիվանդի բուժման մեկ ամսվա ծախսը 100-150 դոլար է կազմում։
14.07.2010 Կարդացեք նաև
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից...
17.09.2021
Ձմեռային ամիսներին գրեթե ամեն օր հիվանդանոց են ընդունվում շմոլ գազով թունավորումներ: Այդ թունավորման ժամանակ CO2 գազը «նստում է» հեմոգլոբինի վրա և նրան բլոկադայի ենթարկում, արդյունքում` հեմոգլոբինն...
16.04.2020
Պետք է մեծ զգուշություն ցուցաբերել տնային պայմաններում պատրաստված պահածոների նկատմամբ. դրանք բացելիս նվազագույնը 30-40 րոպե եռացնել և հետո միայն օգտագործել: Կամ, ընդհանրապես, տան պայմաններում ոչինչ չպահածոյացնել...
01.02.2020
Բավականին շատ, գրեթե ամեն օր, ընդունում ենք ընտանիքներ` գազի թունավորումով: Բարեբախտաբար, բոլորը լավացել և դուրս են գրվել: Հիմա եղանակը ցուրտ է, մարդիկ բնակարանները ջեռուցում են գազով, որը իր անվտանգության...
21.01.2020
Նարկոլոգների մշակած հատուկ վիրտուալ խաղը հազարավոր քրոնիկ թմրամոլների օգնել է հրաժարվել վնասակար սովորությունից: Այս մասին գրում է...
26.06.2015
Պարզվել է` թմրամոլության վտանգը կախված է ուղեղի առանձնահատկություններից: Հետազոտողները սքանավորել են ամֆետամինների շարքի խթանիչներ, ներառյալ` էքստազի օգտագործող 66 մարդու ուղեղ: Ապա,...
19.05.2015
Մատնահետքերի միջոցով կարելի է պարզել, մարդը կոկաին օգտագործել է վերջերս, թե՝ ոչ, հայտնում են բրիտանացի գիտնականները: Թմրանյութի մասին խոսում են մատների վրա մնացած քիմիկալիաները: Այս մեթոդը...
18.05.2015
Ամերիկացի պրոֆեսոր Սքոթ Ստեփենսենն ուսումնասիրել է թմրանյութերից կախվածության խնդիրը և կարծում է, որ այն հնարավոր է բուժել ճիշտ այնպես...
04.07.2014
Սինթետիկ թմրամիջոցը նոր համաշխարհային թրենդ է. գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում թմրամիջոցներ ստեղծել, որոնք քիմիական մանիպուլյացիաների օգնությամբ հիշեցնում են նույն արդյունավետությունը, ինչ ավանդական...
18.11.2013
Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...
04.09.2013
Թմրանյութերի նկատմամբ կախումը կենդանի օրգանիզմներում ծնունդ է առնում գրեթե ակնթարթորեն, եւ դրա պատճառն այն է, որ նման նյութերն իսկույն ֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացնում ուղեղում...
27.08.2013
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ թմրակախվածության դեմ միջոց են գտել:
20 տարվա ընթացքում ուսումնասիրողները փորձել են դեղամիջոց գտնել մարդկանց կործանարար կախվածությունից ազատելու համար...
12.04.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYk6AXBV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ