Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի բժշկագիտություն 2.2008

Սակավաշարժության պայմաններում վիտամին E-ի երկարատև ներմուծումների խթանող ազդեցությունը ճարպերի գերօքսիդացման գործընթացների վրա

Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E 

Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]: Այն իրենից ներկայացնում է խառը սթրեսորի տեսակ և կազմված է մարմնական, հոգեհուզական, սոցիալական, սիրտ-անոթային և նյութափոխանակային բաղադրիչներից:  

 

Ներկայումս հաստատված է, որ զանազան արտակարգ, սթրեսային գործոնների հանդեպ կենդանի օրգանիզմի պատասխան ռեակցիայում առաջատար տեղ է գրավում ճարպերի գերօքսիդացման (ՃԳՕ) գործընթացների ակտիվացումը [9, 12]: Ընդ որում, հարկ է նշել, որ ՃԳՕ-ն առաջնային բռնկումը հանդիսանում է պատասխան սթրեսային ռեակցիայի ձևավորման ազդանշան և ուղղված է օրգանիզմի նորմալ հոմեոստազի պահպանմանը: Հետագայում այն, հակաօքսիդանտային պաշտպանության ուժեղացմամբ պայմանավորված, փոխարինվում է ՃԳՕ-ն ընկճմամբ: Սակայն, երկարատև և/կամ ուժգին սթրեսային ազդեցությունները հանգեցնում են հակաօքսիդանտային համակարգի հյուծմանը և ՃԳՕ երկրորդային բռնկմանը, որն արդեն հանդես է գալիս ախտաբանական գործոնի դերում և իրենից ներկայացնում է տարբեր սթրեսային հիվանդությունների և/կամ ախտահարումների զարգացման պատճառ [5]: 

 

Կատարված հետազոտությունների արդյունքում ցույց է տրվել, որ սակավաշարժության (ՍՇ) պայմաններում զգալիորեն նվազում է արյան հակաօքսիդանտային համակարգի ակտիվությունը, որտեղ հատուկ ուշադրության է արժանանում վիտամին E-ի մակարդակի նվազումը [7]: Վերջինս խաղում է կարևոր դեր բջջի օքսիդա-վերականգնիչ հավասարակշռության կարգավորման մեջ` ցուցաբերելով ազատ ռադիկալային   «կավենջեր» ազդեցություն, ինչպես նաև ազդելով տարբեր կինազային համակարգերի, տրանսկրիպցիայի գործոնների, հակաօքսիդանտային համակարգի և միտոքոնդրիումներում օքսիդացման գործընթացներին մասնակցող ֆերմենտների սինթեզը կարգավորող գեների էքսպրեսիայի վրա [10, 11, 21, 26, 31]: Սակայն, հարկ է նշել, որ իր ազատ ռադիկալային «սկավենջեր» ազդեցության արդյունքում ալֆա տոկոֆերոլը վերածվում է ալֆա տոկոֆերոլ խինոն ռադիկալի, որը վիտամին E-ի գերքանակների և/կամ վերականգնիչների հյուծման հետևանքով կարող է հանդես գալ պրոօքսիդանտի դերում և խթանել ՃԳՕ-ը [5]: Մյուս կողմից ցույց է տրվել, որ ալֆա տոկոֆերոլ խինոն ռադիկալի գերքանակները գերօքսիդացվող միտոքոնդրիումային թաղանթներում նվազեցնում են աէրոբ շնչառության ինտենսիվությունը և Օ2•–-ի առաջացումը [19]:

 

Հաշվի առնելով սթրեսային ռեակցիայի ձևավորման մեջ հիպոթալամուսի առաջնայնությունն ու կարևորությունը, ինչպես նաև վերը նշվածը` տվյալ հետազոտության նպատակն է հանդիսացել ուսումնասիրել    ՍՇ-ն պայմաններում հիպոթալամուսում ՃԳՕ-ն գործընթացները ժամանակային կտրվածքով, նշված գործընթացների տեղաշարժերի հիմքում ընկած մեխանիզմները և պարզաբանել այդ տեղաշարժերի վրա վիտամին E-ի թողած ազդեցությունները: 

 

Նյութերը և մեթոդները

 

Փորձերը կատարվել են 160-180գ զանգվածով 168 արու առնետների վրա: Առնետները բաժանվել են 4 խմբի: Առաջին խմբի առնետները գտնվել են նորմալ վիվարիումի պայմաններում: Մյուս 3 խմբի առնետները գտնվել են համապատասխանաբար 15, 30 և 45 օրյա ՍՇ-ն պայմաններում և իրենց հերթին բաժանվել են 2 ենթախմբի: Առաջին ենթախմբի առնետները գտնվել են միայն ՍՇ-ն պայմաններում, իսկ երկրորդ ենթախմբի առնետներին ՍՇ-ն հետ միաժամանակյա ամեն օր ենթաորովայնային ուղիով ներարկվել է վիտամին E 1մգ/կգ քաշին օրական դեղաչափով:

 

ՍՇ-ն յուրաքանչյուր շրջանից հետո առնետները նեմբուտալային անզգայացման տակ (40 մգ/կգ) ենթարկվել են գլխատման, գլխուղեղից անջատվել է հիպոթալամուսը և անմիջապես սառեցվել հեղուկ ազոտում: Հյուսվածքներից պատրաստվել են 5%-անոց հոմոգենատներ, որոնք այնուհետև ցենտրիֆուգվել են 0-4oC-ի պայմաններում: Ստացված վերնստվածքային հեղուկները օգտագործվել են հետագա կենսաքիմիական ցուցանիշների որոշման նպատակով: Առնետների հիպոթալամուսում NADPH-կախյալ (ՆԿՃԳՕ) և ասկորբատ-կախյալ ՃԳՕ-ն (ԱԿՃԳՕ) ինտենսիվությունը որոշվել է ըստ Ա.Լ. Արչակովի և համահեղինակների [4]: Մալոնային երկալդեհիդի (ՄԵԱ) և ընդհանուր թիոլային խմբերի (ԸԹԽ) մակարդակը որոշվել է  համապատասխանաբար  ըստ   Տ. Իոշիոկայի [29] և Լինդսեյ Ա. Սեդլակի [27]: Սուպերօքսիդդիսմուտազի (ՍՕԴ), կատալազի և գլուտաթիոն ռեդուկտազի (ԳՌ) ակտիվությունները համապատասխանաբար որոշվել են համաձայն Մ. Նիշիկիմիի [22], Տ.Տ. Բերեզովի [3] և Ռ.Ե. Պինտոյի [24]: Սպիտակուցի մակարդակը որոշվել է ըստ Լոուրիի [20]:

 

Բոլոր տվյալները բերված են M±SD տեսքով: Խմբերի միջև վիճակագրորեն հավաստի փոփոխությունների առկայությունը որոշվել է ըստ Man–Whitney U թեստի, p‹0.05-ի դեպքում խմբերի միջև փոփոխությունը ընդունվել է որպես վիճակագրորեն հավաստի:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Ինչպես հայտնի է, կենսաբանական համակարգերում, կախված երկաթի իոնների վերականգնումից, թթվածնի ազատ ռադիկալների առաջացումը հիմնականում ընթանում է ասկորբատ- և NADPH-կախյալ մեխանիզմներով [4]: Նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում ասկորբատ-կախյալ մեխանիզմով ազատ ռադիկալները առաջանում եմ առավելապես միտոքոնդրիումներում օքսիդացման-ֆոսֆորիլացման ռեակցիաների արդյունքում: Թաղանթային և միկրոսոմային NADPH-կախյալ օքսիդազների մասնակցությամբ էլ տեղի է ունենում ազատ ռադիկալների առաջացումը NADPH-կախյալ ուղիով [14, 23]: 

 

Աղյուսակ 1

ՍՇ-ն պայմաններում ՆԿԳ և ԱԿԳ ինտենսիվությունը և ՄԵԱ-ի  մակարդակի փոփոխությունները հիպոթալամուսում

 

Բոլոր մեծությունները տրված են M±SD տեսքով, ինչպես նաև տոկոսային փոփոխություններով: 

 

*- P‹0.05 համեմատած ազատ հսկիչ խմբի հետ

**- P‹0.05 համեմատած համապատասխան ՍՇ-ն հսկիչ խմբի հետ

 

Հաշվի առնելով վերը նշվածը` ՍՇ-ն պայմաններում թթվածնի ակտիվ ձևերի առաջացմանը բերող համակարգերի ֆունկցիոնալ ակտիվությունը որոշելու նպատակով մեր կողմից ուսումնասիրվեցին ԱԿՃԳՕ-ը և ՆԿՃԳՕ-ը: Պարզվեց, որ ՍՇ-ն 15-, 30- և 45-րդ օրերին, ազատ հսկիչ խմբի հետ համեմատած, հիպոթալամուսում դիտվում է ՆԿՃԳՕ-ն զգալի խթանում համապատասխանաբար 78.32, 41.95 և 52.85%-ով (աղ.1): ԱԿՃԳՕ-ն ինտենսիվությունը ըստ վիճակագրության հավաստի փոփոխության է ենթարկվում և խթանվում ՍՇ-ն 15- և 45-րդ օրերին համապատասխանաբար 38.56% և 128.58%-ով: Նշված տեղաշարժերը կարելի է բացատրել հիպոթալամուսի ֆունկցիոնալ ակտիվության և համապատասխանաբար օքսիդացման-ֆոսֆորիլացման գործընթացների, ինչպես նաև գլյուկոկորտիկոիդների [28] և ներբջջային կալցիումի իոնների մակարդակի [8, 30] հնարավոր փոփոխություններով: ՍՇ հետ միաժամանակյա վիտամին E-ի ամենօրյա ներմուծումները հիպոթալամուսում ՆԿՃԳՕ-ն վրա ոչ մի էական ազդեցություն չթողեցին,  սակայն  ՍՇ-ն     15-րդ օրը ամբողջությամբ, իսկ 45-րդ օրը 61.6%-ով համուղղեցին ԱԿՃԳՕ-ն գործընթացների խթանումը: ՍՇ-ն 30-րդ օրը վիտամին E-ի ազդեցության տակ դիտվեց 55.48%-ով ԱԿՃԳՕ-ն ռեակցիաների ինտենսիվացում` ազատ հսկիչ խմբի հետ համեմատած:  Ինչպես հայտնի է, ազատ ռադիկալային «սկավենջեր» հատկությամբ օժտված միացությունները հավասարաչափ ընկճում են խթանված և´ ԱԿՃԳՕ-ը, և´ ՆԿՃԳՕ-ը [4]: Քանի որ ՆԿՃԳՕ-ն պրոցեսներն այստեղ զգալի փոփոխության չեն ենթարկվում, ապա կարելի է ենթադրել, որ վիտամին E-ն նպաստում է ՆԿՃԳՕ համակարգի ֆունկցիոնալ ակտիվության մեծացմանը: Վերջինիս հիմքում կարող են ընկած լինել վիտամին E-ի հնարավոր ազդեցությունները  գլյուկոկորտիկոիդների [5],  ցիտոքրոմ P-450-ի և/կամ NADPH-կախյալ օքսիդոռեդուկտազների էքսպրեսիայի և ակտիվության վրա: ԱԿՃԳՕ վրա վիտամին E-ի թողած ազդեցությունները կարելի է բացատրել նրա ազատ ռադիկալային ՙսկավենջեր՚, միտոքոնդրիումներում օքսիդացման գործընթացների, ռադիկալ գոյացնող կենտրոնների էքսպրեսիայի վրա թողած ազդեցություններով: Հարկ է նշել, որ in vitro պայմաններում խթանված ՃԳՕ-ն որոշումը ցույց է տալիս միայն պրոօքսիդանտային համակարգի առավելագույն գործունության հնարավորության սահմանները և բոլորովին պարտադիր չէ, որ հետազոտությունների ընթացում ստացված ցուցանիշները համընկնեն in vivo պայմաններում ազատ ռադիկալների առաջացման իրական ինտենսիվություններին:

 

Այսպիսով, ՍՇ-ը հանգեցնում է պրոօքսիդանտային համակարգի ֆունկցիոնալ ակտիվության զգալի բարձրացմանը, որը, կախված ՍՇ տևողությունից, կարող է զգալիորեն համուղղվել վիտամին E-ի ազդեցության տակ: 

 

Աղյուսակ 2

ՍՇ-ն պայմաններում հակաօքսիդանտային համակարգի ակտիվության փոփոխությունները հիպոթալամուսում 

*- P‹0.05 համեմատած ազատ հսկիչ խմբի հետ

**- P‹0.05 համեմատած համապատասխան ՍՇ-ն հսկիչ խմբի հետ

 

Պրոօքսիդանտային համակարգի վերը նշված փոփոխություններին ի պատասխան հակաօքսիդանտային համակարգի ռեակցիան պարզաբանելու նպատակով հետազոտությունների հաջորդ փուլում մեր կողմից ուսումնասիրվեցին պաշտպանության առաջին գծի ֆերմենտներ ՍՕԴ-ի և կատալազի ակտիվությունները [6]: 

 

Ինչպես հայտնի է, ՍՕԴ-ը խաղում է գլխավոր դեր գլխուղեղի հակաօքսիդանտային պաշտպանությունում և, դիսմուտացնելով սուպերօքսիդ անիոն ռադիկալները, հանգեցնում է դրանց վնասազերծմանը [6]: Մեր կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ՍՕԴ-ը ՍՇ-ն 15-րդ օրը հիպոթալամուսում 22.37%-ով հավաստիորեն ակտիվանում է, սակայն 30- և 45-րդ օրերին այն ընկճվում է համապատասխանաբար 39.27 և 37.9%-ով (աղ.2): ՍՇ սկզբնական շրջանում ՍՕԴ-ի ակտիվության բարձրացումը կարելի է բացատրել հակաօքսիդանտային պաշտպանության սկզբնական ակտիվացմամբ: Շարունակվող ՍՇ պայմաններում ՍՕԴ-ի հետագա ակտիվազերծումը կարող է պայմանավորված լինել ազատ ռադիկալների գերառաջացման հետևանքով ֆերմենտի  ձևափոխմամբ, ակտիվազերծմամբ ու քայքայմամբ [2, 15, 18]: ՍՇ-ն 15-րդ օրը վիտամին E-ն հանգեցնում  է  44.78%-ով     ՍՕԴ-ի ակտիվության նվազմանը` համեմատած 15-ՍՇ-ն խմբի հետ (աղ. 2), սակայն ՍՇ-ն 30- և 45-րդ օրերին գրեթե ամբողջությամբ համուղղում է նրա ակտիվազերծումը: ՍՇ-ն սկզբնական շրջանում վիտամին E-ի ազդեցության տակ ՍՕԴ-ի ակտիվազերծումը կարող է պայմանավորված լինել NF-ՍB ազդանշանային համակարգի և համապատասխանաբար գենային մակարդակով ՍՕԴ-ի էքսպրեսիայի ընկճմամբ [13]: Վիտամին E-ի ազդեցության տակ ՍՕԴ-ի ակտիվազերծման հետագա համուղղումը կարող է պայմանավորված լինել ինդուցիբել NO-սինթազի ընկճմամբ [10],  ներբջջային ազդանշանային և գենային համակարգերի վրա թողած ազդեցությամբ [21]: 

 

ՍՕԴ-ի գործունեության արդյունքում առաջացած ջրածնի գերօքսիդը հետագա վնասազերծման է ենթարկվում կատալազի ազդեցության տակ [6]: Պարզվեց, որ 15-, 30- և 45-օրյա ՍՇ-ը հիպոթալամուսում հանգեցնում է համապատասխանաբար 77.73, 40.91 և 40.91%-ով կատալազի ակտիվացմանը: Քանի որ կատալազը հիմնականում տեղակայված է և գործում է պերօքսիսոմներում [17], ՍՇ-ն պայմաններում նրա ակտիվության բարձրացումը կարող է բացատրվել ՆԿՃԳՕ-ն խթանմամբ: Վիտամին E-ն կատալազի ակտիվության վրա հավաստիորեն ազդում է միայն ՍՇ-ն 30-րդ օրը և 55.56%-ով համուղղում է նրա ակտիվացումը: Սա կարող է պայմանավորված լինել բջջի օքսիդավերականգնիչ կարգավիճակի, կատալազի էքսպրեսիայի, ինչպես նաև ակտիվության վերականգնման վրա վիտամին E-ի թողած հնարավոր ազդեցություններով: 

 

Այնուամենայնիվ, երբ ՍՕԴ-ը և կատալազը ամբողջությամբ չեն կարողանում վնասազերծել թթվածնի ակտիվ ձևերին, վրա է հասնում պաշտպանության հաջորդ` գլուտաթիոն պերօքսիդազային համակարգը [5]: Հաշվի առնելով դա` հետազոտությունների հաջորդ փուլում մեր կողմից ուսումնասիրվեցին ԸԹԽ-ի մակարդակը և ԳՌ-ի ակտիվությունը:

 

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՍՇ-ն ընթացքում հիպոթալամուսում ԸԹԽ-ի մակարդակը ըստ վիճակագրության հավաստի փոփոխության է ենթարկվում միայն ՍՇ-ն 45-րդ օրը և 9.43%-ով նվազում է: Վիտամին E-ի ամենօրյա ներմուծումները ՍՇ-ն 15-րդ օրը 16.04%-ով նվազեցնում, սակայն 30-րդ օրը 16.21%-ով բարձրացնում են ԸԹԽ-ի մակարդակը` համապատասխան ՍՇ-ն հսկիչ խմբի հետ համեմատած: 

 

Ինչ վերաբերում է ԳՌ-ի ակտիվությանը, ապա այն ևս փոխվում է միայն ՍՇ-ն 45-րդ օրը և 17.89%-ով նվազում է: ՍՇ-ն 15-րդ օրը վիտամին E-ն նպաստում է ԳՌ-ի ակտիվազերծմանը (17.89%-ով` ազատ հսկիչ խմբի հետ համեմատած): 45-օրյա ՍՇ-ն պայմաններում ԸԹԽ-ի մակարդակի և ԳՌ-ի ակտիվության նվազումը կարող է պայմանավորված լինել շարժողական ակտիվության սահմանափակման այս շրջանում հակաօքսիդանտային համակարգի հյուծմամբ և ազատ ռադիկալային գործընթացների խթանմամբ: ՍՇ-ն սկզբնական շրջանում վիտամին E-ի ազդեցության տակ դիտվող ԳՌ-ի ակտիվազերծումը կարող է պայմանավորված լինել NF-ՍB ազդանշանային համակարգի ընկճմամբ: Դա էլ իր հերթին կարող է պայմանավորել  ԸԹԽ-ի  մակարդակի  համապատասխան  նվազումը:    ՍՇ-ն 30-րդ օրը ԸԹԽ-ի մակարդակի բարձրացումը ևս կարող է միջնորդված լինել գենային համակարգի, ինչպես նաև նյութափոխանակության վրա վիտամին E-ի թողած հնարավոր ազդեցություններով:

 

Այսպիսով, ՍՇ-ը հիպոթալամուսում հանգեցնում է հակաօքսիդանտային համակարգի ակտիվության սկզբնական խթանմանը, որը, սակայն, շարժողական ակտիվության երկարատև սահմանափակման պայմաններում փոխարինվում է այդ համակարգի հյուծմամբ և ակտիվության զգալի նվազմամբ: Վիտամին E-ի ամենօրյա ներմուծումները ՍՇ-ն սկզբնական շրջանում ընկճում են հակաօքսիդանտային համակարգի ակտիվությունը, սակայն հետագայում զգալիորեն համուղղում են նրա ակտիվազերծումը: 

 

ՍՇ-ն պայմաններում պրո- և հակաօքսիդանտային համակարգերի բաղադրիչների հետ տեղի ունեցող վերը նշված փոփոխությունների արդյունքում հիպոթալամուսում ՃԳՕ-ն ինտենսիվության մասին վերջնական պատկերացում կազմելու նպատակով հետազոտությունների վերջին փուլում մեր կողմից որոշվեց ՄԵԱ-ի մակարդակը: Վերջինս հանդիսանում է ՃԳՕ-ն երկրորդային արգասիք և բազմաթիվ գիտնականների կողմից ընդունվում է որպես ՃԳՕ-ն ինտենսիվության ցուցանիշ: Կատարված փորձերի արդյունքում պարզվեց, որ ՍՇ-ն 15- և 45-րդ օրերին դիտվում է համապատասխանաբար 40.82 և 16.33%-ով ՄԵԱ-ի մակարդակի հավաստի բարձրացում, սակայն ՍՇ-ն 30-րդ օրը այն 42.86%-ով նվազում է (աղ. 1): Հիպոթալամուսում ՃԳՕ-ն գործընթացների սկզբնական ակտիվացումը հետագա ընկճմամբ և երկրորդային ակտիվացմամբ մատնանշում է 15-օրյա ՍՇ-ն սուր սթրեսային լինելը, 30-օրյա ՍՇ-ը` սթրեսի ռեզիստենտականության փուլին անցնելը,  իսկ  արդեն  45-օրյա ՍՇ-ն պայմաններում դիտվող ՃԳՕ երկրորդային ակտիվացումը ահազանգում է ՍՇ-ն ախտաբանական բնույթ ձեռք բերելը:

 

Սակավաշարժական սթրեսորի ազդեցության տակ ՃԳՕ գործընթացների տեղաշարժերի նման դինամիկան համընկնում է այլ սթրեսային ազդեցությունների դեպքում նկարագրվող ազատ ռադիկալային գործընթացների դինամիկային [5] և մեկ անգամ ևս կարող է արտացոլել դրանց համընդհանուրությունը: ՍՇ-ն պայմաններում հիպոթալամուսում ընթացող ՃԳՕ վրա վիտամին E-ն զգալի ազդեցություն է թողնում միայն երկարատև կիրառման պայմաններում և ՍՇ-ն 30- և 45-րդ օրերին հանգեցնում է համապատասխանաբար 289.29 և 33.33%-ով ՄԵԱ-ի մակարդակի բարձրացմանը` համապատասխան ՍՇ-ն հսկիչ խմբի հետ համեմատած: Վիտամին E-ի երկարատև ներմուծումների հետևանքով ՃԳՕ-ն խթանման պաթոգենեզում, բացի վերը նշված պրո- և հակաօքսիդանտային համակարգերի ակտիվության փոփոխություններից, հատկապես կարևոր դեր կարող է խաղալ տոկոֆերոլ խինոն ռադիկալների պարունակության մեծացումը: Վերջինս կարող է պայմանավորված լինել վիտամին E-ի հնարավոր գերքանակով (կուտակման հետևանքով), ինչպես նաև` ֆերմենտային համակարգերի հնարավոր դիսֆունկցիայի հետևանքով տոկոֆերոլ խինոն ռադիկալների վերականգնման խանգարմամբ: ՍՇ-ն հատկապես 30-րդ օրը վիտամին E-ի ազդեցության տակ դիտվող ՃԳՕ-ն զգալի խթանումը հնարավոր է, որ իր մեջ ներառում է նաև որոշակի պաշտպանողական նշանակություն` ուղղված բջջաթաղանթների ֆոսֆոլիպիդային կազմի և կենսաֆիզիկական հատկությունների կարգավորմանը:

 

Այսպիսով, սակավաշարժությունը հիպոթալամուսում հանգեցնում է ճարպերի գերօքսիդացման գործընթացների զգալի տեղաշարժերի առաջացմանը, որն ունի ալիքաձև բնույթ և համընկնում է պրոօքսիդանտային համակարգի ակտիվության տեղաշարժերի դինամիկային: Երկարատև ՍՇ-ն պայմաններում, պրոօքսիդանտային համակարգի ակտիվացմամբ և հակաօքսիդանտային համակարգի ընկճմամբ պայմանավորված, ՃԳՕ-ն  խթանումը վկայում է հարմարվողական ռեակցիաների վերածումը ախտաբանականի և կարող է հանգեցնել զանազան վնասումների և խանգարումների զարգացմանը: Սակավաշարժության հետ միաժամանակյա վիտամին E-ի ամենօրյա երկարատև կիրառումը, չնայած հակաօքսիդանտային համակարգի ակտիվացմանը, հանգեցնում է ճարպերի գերօքսիդացման գործընթացների զգալի խթանմանը և կարող է նպաստել թաղանթային ախտահարումների զարգացմանը:

 

Գրականություն

 

  1. Акопян В.П. Гипокинезия и мозговое кровообращение. М., 1999, с.120-142.
  2. Ашрафян К.Б. Участие оксида азота в развитии нарушений кровоснабжения мозга и нейроповеденческих изменений в условиях гипокинезии. Автореф. дис. канд. мед. наук,  Ереван, 2006.
  3. Березов Т.Т., Буробина С.С., Волкова Л.В. и др. Руководство к лабораторным занятиям по биологической химии. М.,1976, с.74-80.
  4. Владимиров Ю.А.,  Арчаков А.И. Перекисное окисление липидов в биологических мембранах, М.,  1972, с. 114-146.
  5. Зозуля Ю.А., Барабой В. А., Сутковой Д. А. Свободнорадикальное окисление и антиоксидантная защита при патологии головного мозга. М., 2000.
  6. Ланкин В.З., Тихазе А.К. и др. Свободнорадикальные процессы при заболеваниях сердечно-сосудистой системы. Кардиология, 2000, т. 7, с.48-58.
  7. Манукян А.А. Гипокинетический стресс и система ГАМК. Автореф. дис. докт. мед. наук. Ереван, 2004.
  8. Мелконян К.В., Геворкян Г.А., Манукян А.А. Изменения внутриклеточного кальция в головном мозге в условиях гипокинезии. Международный журнал по иммунореабилитации, М., 1997, т.4, с.224.
  9. Перцов С.С., Пирогова Г.В. ПОЛ в головном мозге и печени крыс при острой 
  10.  Adelina M., Zingg J.-M., Azzi A. Anti-atherosclerotic effects of vitamin E – myth or reality?  J. Cell. Mol. Med., 2004,  8, 1, p. 59-76.
  11. Amy J. and Danny M. The transcriptional signature of vitamin E, Ann. N.Y. Acad. Sci., 2004,  1031, p. 337–338.
  12. Despina A.T. and Bryan K.Y. Interactions between methamphetamine and environmental stress: role of oxidative stress, glutamate and mitochondrial dysfunction,  Addiction, 2007,  102 (Suppl. 1), p. 49–60 .
  13. Ekstrand-HammarstrՓm B., Ճsterlund C., LilliehՓՓk B. et al. Vitamin E down-modulates mitogen-activated protein kinases, nuclear factor-kB and inflammatory responses in lung epithelial cells, Clinical and Experimental Immunology, 2006,  147, p. 359–369.
  14. Guzik T., Channon K. Measurement of vascular reactive oxygen species production by chemiluminescence, Methods Mol. Med., 2004, 108, p.73–90.
  15. Huխlya B., Valerian E.K., Robert S.B. et al. Neuronal NOS-mediated nitration and inactivation of manganese superoxide dismutase in brain after experimental and human brain injury, Journal of Neurochemistry, 2007,  101, p.168–181.
  16. Kerry J.S. Physical activity and aging, Ann. N.Y. Acad. Sci., 2005, 1055, p. 193–206 .
  17. Kim S.H., Won S.J., Sohn S., Kwon H.J., Lee J.Y., Park J.H., Gwag B.J. Brain-derived neurotrophic factor can act as a pronecrotic factor through transcriptional and translational activation of NADPH oxidase,  J. Cell. Biol., 2002, 159, p.821–831.
  18. Lalini Ramanathan, Seema Gulyani et al. Sleep deprivation decreases superoxide dismutase activity in rat hippocampus and brainstem, Neurochemistry, 2002, 13, 11, 7 August, p.1387-1390.
  19. Lars G., Wolfgang G., Katrin S. et al. Oxidized vitamin E and ubiquinone competition for binding sites of the mitochondrial cytochrome bc1 complex? Ann. N.Y. Acad. Sci., 2004, 1031, p. 341–343. 
  20. Lowry O., Rosenbrough N., Farr A. Protein measurement with the Folin phenol reagent, J. Biol. Chem.,1952, 193(1), p.265-275.
  21. Meilin L., Agneta W. et al. Mixed tocopherols inhibit platelet aggregation in humans: potential mechanisms, American Journal of Clinical Nutrition, 2003, 77,  3, p.700-706.
  22. Nishikimi M., Rao N., Yagi K. The occurrence of superoxide anion in the reaction of reduced phenazine methosulfate and molecular oxygen, Biochim. Biophys. Res. Communs., 1972, 46(2).-p.849-853.
  23. Park J.B., Touyz R.M., Chen X. et al. Chronic treatment with superoxide dismutase mimetic prevents vascular remodeling and progression of hypertension in salt-loaded stroke-prone spontaneously hypertensive rats, Am. J. Hypertens., 2002, 15, p. 78–84. 
  24. Pinto R.E., Bartery W. The nature of the sex –linked differences in glutathione peroxidase and aerobic oxidation of glutathione in male and female rat  liver,  Biochem. J., 1969, 115 p.449-456.
  25. Popkin B.M., Kim S., Rusev E.R. et al. Measuring the full economic costs of diet, physical activity and obesity-related chronic diseases, Obesity reviews, 2006, 7, p. 271–293.
  26. Regina Brigelius-Flohռ, Frank J.K., Jukka T.S. et al. The European perspective on vitamin E: current knowledge and future research, Journal of Clinical Nutrition, 2002, 76, 4, p.703-716.
  27. Sedlak J., Lindsay K.N. Protein-bound, and nonprotein sulfhydryl groups in tissue with Ellman’s reagent, Analyt. Biochem.,1968, 25, p.192.
  28. Waxman D.J. P450 gene induction by structurally diverse xenochemicals: central role of nuclear receptors CAR, PXR, and PPAR, Arch. Biochem. Biophys., 1999, 369, p.11–23.
  29. Yoshioka T., Kawada K., Shimoda T., Mori M. Lipid peroxidation in maternal andf cord blood and protective mechanism against activated oxygen toxicity in the blood, Amer. J. Obstet. and Gynecol., 1979, 135(3), p.372-376.
  30. Yuan Y., Chao-liang W., Wan-rui Z. et al. Cross-talk between calcium and reactive oxygen species signaling, Acta Pharmacologica Sinica, 2006, 27 (7), p. 821–826.
  31. Yumiko N., Tadahiro N., Tomoya M. et al. Vitamin E protected cultured cortical neurons from oxidative stress-induced cell death through the activation of mitogenactivated protein kinase and phosphatidylinositol 3-kinase, Journal of Neurochemistry, 2006, 97, p. 1191–1202.

Հեղինակ. Վ.Պ. Հակոբյան, Ա.Ս. Հովհաննիսյան Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ, դեղաբանության ամբիոն 0025, Երևան, Կորյունի 2 УДК 577.1+612.82
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վաստակաշատ գիտնականն ու կրթության հմուտ կազմակերպիչը (ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)
Վաստակաշատ գիտնականն ու կրթության հմուտ կազմակերպիչը (ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի  ծննդյան 70-ամյակի առթիվ)

Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի հոբելյանը լավագույն պատեհությունն է` գնահատելու արժանավոր գիտնականի, բժշկական ծառայության գնդապետի,  Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր Բարձրագույն խորհրդի անդամի...

Բժիշկներ
Հրազենային վնասվածքների պաթոգենեզի, բուժման և բարդությունների մասին

Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն

Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ընդհանրացնող հոդվածներ
Կրծքավանդակի և կրծքաորովայնային հրազենային վնասվածքների բուժումը տեղային պատերազմական գործողությունների ժամանակ (Клиническая медицина)

Բանալի բառեր. հրազենային վնասվածքներ, պատերազմական գործողություններ, վիրավորներ, վիրաբուժական օգնություն

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վիրավորների բուժման գործում կուտակված մեծ փորձը հետագայում վերլուծելով ակնհայտ դարձավ, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների բուժման արդյունքները գոհացուցիչ չեն [1]...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ