Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Աշխարհի ամենամեծ տոնածառը «պառկած է» իտալական լեռան լանջին (տեսագրություն). 1in.am

Աշխարհի ամենամեծ տոնածառը «պառկած է» իտալական լեռան լանջին (տեսագրություն). 1in.am

Քչերին է հայտնի, թե որտեղ է գտնվում աշխարհում ամենամեծ տոնածառը: Այն «պառկած է» իտալական հնագույն Գուբիո քաղաքի Ինջինո լեռան լանջին: Հարթության վրա լույսերով ընդգծված տոնածառն ամեն տարի վառում է իր լույսերն ու ապահովում քաղաքի տոնական տրամադրությունը: Այս մասին հայտնում է kulturologia-ն:

Տոնածառը երևում է քաղաքի ցանկացած կետից: Լուսային ինստալյացիայի զբաղեցրած մակերեսը 130 հազար քառակուսի մետր է՝ մոտ 3 ֆուտբոլի դաշտ: Ամանորյա գեղեցկուհու բարձրությունը գերազանցում է 650 մետրը:

Այն ուրվագծում են կանաչ գույնի 300 լամպեր, ևս 400 գունավոր լամպեր օգտագործվում են զարդարանքի համար: Գագաթին 250 լամպերից կազմված աստղն է: Լամպերը միացնելու համար պահանջվում է մոտ 7500 մետր մալուխ:

1981 թվականին կյանք առած տոնածառը 1991-ին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ