Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի

Դեկտեմբերի 25-ը Ուղղափառների Սուրբ Ծնունդն է՝ ըստ Նորյուլիանական օրացույցի

Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը (մինչև 2800 թ. այն կհամընկնի Գրիգորյան օրացույցի հետ):

 

Ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ և ուղղափառ եկեղեցիների մեծամասնությունը (նաև Ռուսական ուղղափառ եկեղեցին) Քրիստոսի Ծննդյան օրը նշում են 13 օր անց` Յուլիանյան օրացույցի համաձայն, հունվարի 7-ին: Պետք է նշել, որ օրացույցների տարբերությունը Ծննդյան էությունը չի փոխում: Չէ՞ որ մենք հստակ չգիտենք, թե ե՞րբ է իրականում ծնվել Քրիստոսը: 

 

Քրիստոսի Ծնունդը հունվարի 7-ին (ըստ Յուլիանյան օրացույցի) կամ դեկտեմբերի 25-ին (Գրիգորյան օրացույցով) նշելը կապված է Սատուրն հեթանոսական աստծու պատվին տոնի հետ, որը Հռոմեական կայսրությունում նշվում էր դեկտեմբերի 25-ին: Սատուրնալիաները ժամանակակից Ծննդյան և Նոր տարվա նմանակն են համարվում՝ միավորված մեկ ամբողջի մեջ: Ժամանակի ընթացքում հեթանոսությունը դադարեց հրատապ լինել, և X դարում եկեղեցին որոշեց Սատուրնալիաները փոխարինել Հիսուս Քրիստոսի Ծնունդով: Այսօր Ծննդյան լուսավոր տոնը ամենագեղեցիկ քրիստոնեական ավանդույթներից է: Դարերի ընթացքում այդ տոնակատարության շուրջ բազմաթիվ ավանդույթներ են ձևավորվել` ավանդական եղևնիներ, ժամերգություններ, խնջույքներ և այլն: Տոնն ավելի հետքրքիր է դառնում և առանձնանում, երբ տարբեր երկրներում ընդհանուր կանոններին գումարվում են նաև տեղի սովորույթները` հաղորդելով տոնին ազգային գեղեցիկ ընդգծվածություն և յուրօրինակություն:  

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ