Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ
Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի ժամանակ հիվանդը քայլում/վազում է շարժվող վազքուղու վրա, և զուգահեռաբար իրականացվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում։ Հետազոտությունն իրականացվում է ԷՍԳ տեխնոլոգիաների առաջատար MORTARA INSTRUMENT-ի կողմից ստեղծված X-SCRIBE համակարգի միջոցով, որը հանդիսանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում բարձր ճշգրտության ԷՍԳ ալիքային տատանումների գրանցման գործիք։ Ծանրաբեռնվածության բնույթը ֆիզիոլոգիական է և վերարտադրում է առօրյայում իրականցվող ֆիզիկական գործողությունները` քայլք, աստիճանների բարձրացում և այլն, որի շնորհիվ թեստը հնարավորություն է տալիս գնահատել սրտանոթային համակարգի ֆունկցիաները հիվանդների ֆիզիկական ակտիվության պայմաններում։
Տրեդմիլ թեստը գերակշիռ մեծամասնությամբ կիրառվում է սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման, ախտանիշների տարբերակման և բուժման գնահատման համար։
Ինչպես նաև կիրառվում է.
- Ծանրաբեռնվածությամբ խթանվող առիթմիաների հայտնաբերման
- Ախտանիշների, պրեսինկոպե (եթե այն սովորաբար լինում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում կամ հետո) գնահատման
- Սրտամկանի ինֆարկտից հետո ռիսկի ստրատիֆիկացիայի
- Ռեվասկուլյարիզացիայի կամ դեղորայքային բուժման գնահատման
- ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտության որոշման
- Առիթմիաների բուժման գնահատման
- Դիլատացիոն կարդիոպաթիայով ու սրտային անբավարարությամբ հիվանդների սիրտ-թոքային ֆունկցիայի գնահատման
- Հիպերտրոֆիկ կարդիոպաթիայով հիվանդների ռիսկի ստրատիֆիկացիայի համար։
Թեստի առավելություններն են
- արագությունը
- հասանելիությունը
- մատչելիությունը
Կարդացեք նաև
Իրիդիոսքրինինգը աչքի ծիածանաթաղանթով 24 օրգանների ախտահարման մակարդակի կանխարգելիչ ախտորոշման եղանակ է...
06.06.2013 Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...
12.08.2011
Ռադիովիրաբուժությունը գլխուղեղի ուռուցքների բուժման գործընթացում լուրջ առաջընթաց է: Նեյրովիրաբուժական վիրահատությունները մշտապես ամենածանր վիրհատությունների շարքին են դասվել...
11.03.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAF3MFF' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ