Deprecated: str_replace(): Passing null to parameter #3 ($subject) of type array|string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 43

Deprecated: mb_substr(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home/med-practic.com/public_html/classes/phpSEO.php on line 36
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ

Գամմա-դանակը նշտարի փոխարեն

Գամմա-դանակը նշտարի փոխարեն

Ռադիովիրաբուժությունը գլխուղեղի ուռուցքների բուժման գործընթացում լուրջ առաջընթաց է: Նեյրովիրաբուժական վիրահատությունները մշտապես ամենածանր վիրհատությունների շարքին են դասվել: Որովհետև նշտարի «նշանառության» տակ են ուղեղի զգայուն հատվածները, երբ բժշկի գործունեությունից է կախված ոչ միայն հիվանդի կյանքը, այլև նրա մարդ-անհատականության, ինտելեկտի պահպանումը: 

 

Բարդ նեյրովիրաբուժական վիրահատությունների ոլորտում արդեն արժանի այլընտրանք կա` ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժություն, գլխուղեղի պաթոլոգիկ գոյացությունների առանց վիրահատության տեղային ճառագայթում, այն ստացել է պատկերավոր, բայց շատ ճշգրիտ անվանում`«գամմա-դանակ»:

 

Ասենք միանգամից. «գամմա-դանակը» այս բառի բուն իմաստով դանակ չէ: Դրանով աշխատելիս ոչ մի վիրահատական միջամտություն տեղի չի ունենում: Բժշկական մանիպուլյացիան ընթանում է առանց ցավի, տեղային անզգայացմամբ, առանց կտրվածքների ու գանգի տրեպանացիայի: Նեյրովիրահատական գործիքների դերը տվյալ պարագայում կատարում են ռադիոակտիվ կոբալտի գամմա-ճառագայթման 201 աղբյուրից իոնիզացնող էներգիայի փնջերը, որոնք պացիենտի գլխին ամրացված հատուկ սաղավարտի բացվածքներից  ուղղորդվում են դեպի խորը տեղակայված պաթոլոգիական օջախը: Բուժման գործընթացում ճառագայթային էներգիայի հոսքը ֆոկուսավորվում է անհրաժեշտ կետում մինչև միլիմետրի ճշգրտությամբ: 

 

Միևնույն ժամանակ, ի տարբերություն ավանդական ճառագայթային թերապիայի, գլխուղեղի պաթոլոգիական օջախի շուրջբոլորի ճառագայթում գրեթե տեղի չի ունենում. ճառագայթներից յուրաքանչյուրն ինքնին շատ թույլ է, որպեսզի վնասի դեպի թիրախը տանող առողջ հյուսվածքը: Իսկ ճառագայթային ծանրաբեռնվածությունը, որն ստանում է պացիենտը ստերեոտաքսիկ բուժման ժամանակ, համադրելի է... սովորական համակարգչային տոմոգրաֆիայի հետ, որը հնարավորություն է տալիս  անհրաժեշտության դեպքում կիրառել ՙգամմա-դանակը՚ նույնիսկ հղի կանանց բուժման   համար: 

 

Սեանսի տևողությունը, որը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տատանվում է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամի սահմաններում, որը կախված է ներգանգային ախտահարման ձևից և չափերից, որից հետո մարդը գնում է տուն` վերադառնալով առօրյա կյանքին: 

 

Շատ պացիենտների համար եզակի մեթոդը իսկական փրկություն է: Հատկապես այնպիսի դեպքերում, երբ խոսքը գլխուղեղի դժվարհասանելի պաթոլոգիական գոյացությունների մասին է (բարորակ և չարորակ ուռուցքներ), որոնց սովորական վիրահատական մեթոդով հասնել հնարավոր չէ: Գամմա-ճառագայթման ազդեցությամբ ուռուցքը դադարում է աճել, իսկ ժամանակի ընթացքում փոքրանում են չափերը: 

 

Ստերեոտաքսիկ բուժումը փրկության միակ հույսն է դեպի գլխուղեղ քաղցկեղի մետաստազներով (այդ թվում` բազմաթիվ) պացիենտների համար, որը նախկինում անվիրահատելի էր համարվում:

 

Բացի ուռուցքի և մետաստազների հեռացումից, «գամմա-դանակը» կատարյալ  հարմար է եռվորյակ նյարդի բորբոքման բուժման, ինչպես նաև անոթների բնածին անոմալիաների համար, որոնց պատճառով կարող է գլխուղեղի արյունազեղում տեղի ունենալ: Որպես կանոն, ստերեոտաքսիկ վիրահատության մեկ բուժգործողությունը բավարար է իրավիճակը շտկելու համար. ճառագայթային էներգիայի փունջը, որն ուղղված է միահյուսված  պաթոլոգիական զարկերակների և երակների վրա, խցանում է դրանք և անջատում ընդհանուր արյան հոսքից, իսկ արյունը սկսում է հոսել առողջ անոթներով: Ճիշտ է, ստերեոտաքսիկ վիրաբուժությունը հարմար է ոչ մեծ` մինչև 3,5 սմ դիամետրով, ներգանգային նորագոյացությունների վրա ազդելու համար:  Գլխուղեղի առավել խոշոր ախտահարումների ճառագայթահարումը ՙգամմա-դանակով՚ արդեն անվտանգ չէ:  Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս պացիենտներին ավանդական նեյրովիրաբուժական վիրահատություն անցկացնել կամ էլ այն զուգակցել ստերեոտաքսիկ ճառագայթման հետ:

 

Բժշկական եզակի մեթոդիկան, որն ստեղծել է շվեդ պրոֆեսոր Լեքսելն անցյալ դարի 60-ական թվականներին, լայնորեն և հաջողությամբ կիրառվում է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի կլինիկաներում: Անցած տարվա նոյեմբերին համանման կենտրոն բացվեց նաև Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում: Բժիշկներն հանգել են արդիական, հրատապ եզրակացության` ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժությունը ոչ թե շքեղությոն է, այլ` անհրաժեշտություն: Իսկ երբեմն էլ նաև շատ ծանր հիվանդների առողջացման միակ հույսը: 

 

Կարևոր է այն փաստը, որ ինչպես և բուժման այլ մեթոդների դեպքում, ռադիովիրաբուժությունն էլ հնարավոր կողմնակի արդյունքներ կարող է ունենալ: Որպես կանոն, դրանք կապված են ճառագայթային ազդեցության նկատմամբ պացիենտի հյուսվածքների անհատական զգայունության հետ: Նման դեպքերում պացիենտին նշանակվում է հատուկ պահպանողական բուժում: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 46(539)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Իրիդիոսքրինինգ
Իրիդիոսքրինինգ

Իրիդիոսքրինինգը  աչքի ծիածանաթաղանթով  24 օրգանների ախտահարման մակարդակի  կանխարգելիչ ախտորոշման եղանակ է...

Ախտորոշում Ակնաբանություն
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ
Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ

 Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի ժամանակ հիվանդը քայլում/վազում է շարժվող վազքուղու վրա, և զուգահեռաբար իրականացվում է  էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում...


Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148