Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Անօդաչու սարքերը 1 տարում 1 մլրդ ծառ կտնկեն (լուսանկար). tert.am

Անօդաչու սարքերը 1 տարում 1 մլրդ ծառ կտնկեն (լուսանկար). tert.am

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող BioCarbon Engineering ամերիկյան ընկերությունը մտադիր է անօդաչուների միջոցով տարեկան 1 մլրդ ծառ տնկել` առանց ոտքը հողին դնելու:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, ընկերության ղեկավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, երբ տեղեկացել է վիճակագրական անմխիթար տվյալներին. ամեն տարի Երկիր մոլորակի վրա հատվում է միջինը 25 մլրդ ծառ, որից վերականգնվում է միայն 15 մլրդ-ը:

 

«Նախկինում անօդաչուների միջոցով ծառեր տնկելը մեզ համար ոչ հասանելի տեխնոլոգիա էր, սակայն այժմ ամեն ինչ այլ է: Նորարարական տեխնոլոգիաները հնարավորություն կտան որոշակի չափով լուծել այս խնդիրը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Լորեն Ֆլեթչերը:

 

Նրա խոսքով՝ անօդաչուներն օրական 36.000 հատ ծառ կտնկեն` անելով ծառերի տնկման ավանդական մեթոդների համար նախատեսված ծախսերի 15%-ը միայն:

 

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ