Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Կենսաբանները բացահայտել են միջատների հիգիենայի գաղտնիքը

Կենսաբանները բացահայտել են միջատների հիգիենայի գաղտնիքը

Գիտնականները հաստատել են, որ անտենաների ամենօրյա մաքրումը միջատների կողմից հարկավոր է կենդանիներին հոտառության ընդունակությունը պահպանելու համար: Աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: 

 

Փորձի ընթացքում գիտնականները ժամանակավորապես սոսնձել են Periplaneta americana խավարասերի բերանը, որի հետևանքով կենդանին չի կարողացել մաքրել իր անտենաները: Դրա հետ մեկտեղ հետազոտողները հետևել են նրանց մակերևույթի փոփոխություններին էլեկտրոնային սկանավորող մանրադիտակի օգնությամբ: 

 

Հեղինակները հայտնաբերել են, որ անտենաները 24 ժամ չմաքրվելուց հետո մոմի փառով են պատվում, որը խոչընդոտում է օդի ներթափանցմանը բջիջներ: Իրականում այդ մոմի փառը միջատները արտադրում են ջրի կորուստը կանխելու համար, սակայն առանց մաքրման մնալուց հետո անտենաների վրա մոմի քանակն ավելանում է 3-4 անգամ: 

 

Այն որ միջատները մաքրում են անտենաները՝ հայտնի է եղել շատ վաղուց, սակայն այդ գործընթացի կարևորությունը պարզել հնարավոր է եղել միայն հիմա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ