Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Կանադացի գիտնականները կարծում են՝ ջրից հնարավոր է ոսկի ստանալ

Կանադացի գիտնականները կարծում են՝ ջրից հնարավոր է ոսկի ստանալ

Կանադացի մի խումբ գիտնականներ պարզել են ջրում ոսկու բյուրեղացման գաղտնիքը: Գիտությանը հայտնի է դարձել, թե ինչպես է ոչնչից թանկարժեք մետաղ ձևավորվում: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

 

Այս գործընթացը կարելի է պատկերացնել, որպես հեղուկով լի բաժակի հատակին ոսկե քարերի առաջացում: Մինչ օրս գիտնականները չգիտեին, թե ինչպես էր ջրում թանկարժեք մետաղ ձևավորվում: Այս հարցի գաղտնիքը գտնվում էր ոսկու կտորի մակերեսին, որի վրա նրանք հայտնաբերել են Delfitia բակտերիան: Ռեակցիան տեղի է ունենում հենց դրա շնորհիվ:

 

Սակայն գիտնականները ևս մեկ խնդիր պետք է լուծեին: Միկրոօրգանիզմը չպետք է գոյատևեր նման միջավայրում, որովհետև ոսկին լուծված վիճակում թունավոր է: Պարզվել է, որ բակտերիան իրեն պաշտպանում է իր կողմից ստեղծվող հատուկ մոլեկուլի միջոցով: Բացի նրանից, որ այս մոլեկուլը բաժանում է թունավոր իոնները, այն նաև կատարում է գլխավոր գործառույթը՝ ոսկու բյուրեղացումը:

 

«Հետազոտությունները ցույց են տվել, որ Delfitia-ի կողմից արտադրվող նյութը բակտերիայի համար ծառայում է որպես հակաթույն և ուղղակիորեն մասնակցում է ոսկե քարերի առաջացմանը»,- հայտարարել են կանադական քիմիկոսները:

 

Մոլեկուլը ստացել է delftibactin A անվանումը: Որպեսզի այն ոսկու հետ բարեհաջող ռեակցիայի մեջ մտնի, անհրաժեշտ է երկու պայման՝ հասարակ ջուր և սենյակային ջերմաստիճան: Սակայն դա չի նշանակում, որ գիտնականները հայտնաբերել են հեղուկ «փիլիսոփայական քար», քանի որ փորձը չի երաշխավորում անոթում ոսկու աճեցման հնարավորությունը: 

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. http://investr-pro.ru/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ