Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Գենետիկները կարողացել են պարզել, թե ինչի մասին են մտածում ձկները

Գենետիկները կարողացել են պարզել, թե ինչի մասին են մտածում ձկները

Հասկանալու համար, թե ուղեղն ինչպես է արտաքին աշխարհն ընկալում, գիտնականները պետք է անմիջականորեն ընկալման գործընթացում և իրական ժամանակում նեյրոնների ակտիվությանը հետևելու հնարավորություն ունենան, հայտնում է glob-news.ru-ն:

 

Ճապոնացի հետազոտողներն այս առաջադրանքը կատարել են մոդելային դասական օրգանիզմի՝ դանիո ձկան օրինակով: Նրա թրթուրների թափանցիկության և սաղմի հաշվին այն առավել հարմար է ուղեղի ակտիվության վիզուալացման համար: Այս ձկները նաև արագ բազմանում են: 

 

Հետազոտողները մի շարք գունանյութեր և ինդիկատորներ են մշակել: Երբ նյարդային բջիջների որևէ տեսակ ակտիվ է, դրանք սկսում են լուսավորվել: Բայց գունավոր նյութերի օգտագործման հիմնական թերությունը կենդանուն ֆիքսելու անհրաժեշտությունն է, իսկ դա կտրուկ սահմանափակում է կատարվող առաջադրանքների շրջանակը:

 

 

Այս խնդիրը լուծելու համար գիտնական Ձյունիտի Նակաին և նրա գործընկերները անցել են լուսավորվող գենետիկ մարկերին և այն կապել անմիջականորեն նյութի հետ, որը կալցիումի իոնների որոշակի քանակի առկայության դեպքում լուսավորվում է: Հետո գիտնականները կոդը ներմուծել են դանիոյի գենի մեջ՝ այն միացնելով սպիտակուցի հետ, որը բնորոշ է միայն նյարդային բջիջներին:

 

Նեյրոնների ակտիվացման արդյունքում հետազոտողները տեսել են դրանց վառ գունավորումն առանց լրացուցիչ ներկանյութեր օգտագործելու:

 

Գիտնականները պարզել են, որ ձկներն առաջին հերթին մտածում են կերի մասին:

 

Հատուկ պատկերի ձևավորման համար մշակված մեթոդն օգտագործելով՝ գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել ու ենթադրում են, որ նեյրոնային ակտիվության պոռթկումներ գրանցվել են ձկների արագ շարժումների դեպքում: Հետազոտողներն իրական ժամանակում հետևել են, թե ինչ է կատարվում կենդանու ուղեղի հետ, երբ նա տեսնում է կերը՝ նա ծրագրել է գրոհն ու բռնել զոհին:

 

Դանիոյի ուղեղը նման է կաթնասունների՝ ներառյալ մարդու ուղեղին: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ գենային ինժեներների հայտնագործությունը մեծ նշանակություն ունի բժշկության համար: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց մեթոդը որոշակի ժամանակ հետո կօգնի ուսումնասիրել նաև մարդու ուղեղի ռեակցիան տարբեր գրգռիչների նկատմամբ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ