Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Գրիֆիթի աստղադիտարանը պատրաստվում է դիմակազերծել աշխարհի վերջի մասին առասպելը

Գրիֆիթի աստղադիտարանը պատրաստվում է դիմակազերծել աշխարհի վերջի մասին առասպելը

Լոս Անջելեսի Գրիֆիթի հայտնի աստղադիտարանը (Կալիոֆոռնիա) բոլոր ցանկացողներին հրավիրում է Սամուել Օշինի անվան աստղացուցարան, որպեսզի է դիմակազերծի աշխարհի վերջի մասին առասպելը: Հետազոտական կենտրոնը, որի մուտքն անվճար կլինի,  այցելուների համար, կբացվի դեկտեմբերի 21-ին` ժ. 11:40-ին, եւ կփակվի միայն դեկտեմբերի 22-ին, ժամը 00:01-ին:

 

Ատղադիտարանում հայտարարել են, որ «պատրաստ են մերկացնել կեղծ ենթադրությունները եւ ներկայացնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա համոզվել, որ ոչ մի աշխարհի վերջ էլ չի լինի»: Հեռադիտակների օգնությամբ հնարավոր կլինի դիտել աստղալից երկինքը եւ հասկանալ, որ հորիզոնում մտացածին Նիբիրու մոլորակ չկա, ինչպես նաեւ տեղի չի ունենում երկնային մարմինների այսպես կոչված դասավորվածություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

 

Աստղադիտարանի հյուրերի հետ կհանդիպեն NASA-ի մասնագետները, որոնք կպատմեն, թե ինչու չպետք է հավատալ աշխարհի վերջի մասին լուրերին։

 

Ըստ աստղադիտարանի ներկայացուցիչների տվյալների` ցանկացողները բավականին շատ են: Աստղադիտարանը գտնվում է Գրիֆիթի այգում` Հոլիվուդ լեռան հարավային ստորոտին,  դիտահարթակից Լոս Անջելեսի կենտրոնի հիանալի տեսարան է բացվում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ