Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Արկտիկական փոթորիկները տաք հոսանքները հասցնում են բևեռ. գիտնականներ

Արկտիկական փոթորիկները տաք հոսանքները հասցնում են բևեռ. գիտնականներ

Արկտիկայի տարածքում ձևավորվում են հարյուրավոր համեմատաբար թույլ և տասնյակ բավականին ուժեղ փոթորիկներ: Կլիմայական մոդելները հաշվի չեն առնում այդ հանգամանքը, ինխի հետևանքով սխալ է գնահատվում, թե ինչքան տաքություն է հոսանքը տանում դեպի հյուսիսային բևեռ: Դա խանգարում է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ճիշտ եղանակային կանխատեսումներ անելուն: Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:

 

Գիտնականները ուսումնասիրել են վերջին 20 տարիներին արբայնակների կողմից արված լուսանկարները: Դրանցում մթնոլորտում հայտնաբերել են ոչ մեծ հողմապտույտներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սովորական փոթորիկների:

 

Կլիմայագետների կարծիքով, ամեն տարի մերձբևեռային շրջաններում հայտնվում և անհետանում են մի քանի հարյուր այդպիսի հողմապտույտներ: 

 

Գիտնականների կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ արկտիկական փոթորիկները հանդիսանում են մեր մոլորակի ջերմակարգավորման կարևոր հանգամանքներից մեկը, որոնց չի կարելի անտեսել հյուսիսային կիսագնդում եղանակային կանխատեսումների կատարելիս: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ