Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Կանադայի բնակիչը բացահայտել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած հաղորդագրության տեքստը

Կանադայի բնակիչը բացահայտել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած հաղորդագրության տեքստը

Մեծ Բրիտանիայի բնակչի կողմից հայտնաբերված 70 տարվա վաղեմություն ունեցող ծածկագրված հաղորդագրությունը, որն ամրացված է եղել աղավնու ոտքին, կարողացել է կարդալ մի կանադացի, հայտնում է newsru.com-ը։ 

 

Կանադայի Օնտարիո նահանգի Պիտերբո քաղաքից Գորդ Յանգ անունով մի քաղաքացի հայտնել է, որ իրենից 17 րոպե է պահանջվել հաղորդագրությունը կարդալու համար, ինչը նա արել է իր պապիկից ստացած ծածկագրման հատուկ գրքի շնորհիվ։ Յանգի խոսքով՝ 1944-ով թվագրված հաղորդագրությունում օգտագործվել է պարզ մի ծածկագիր, որը հայտնի է դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից։

 

Գորդ Յանգի կարծիքով՝ նամակը գրել է Երկրորդ համաշխարհայինի մասնակից, բրիտանական բանակի 27-ամյա սերժանտ Ուիլյամ Սթոթը, որտեղ նա նկարագրել է Նորմանդիայում գերմանական զորքերի դիրքերը։

 

Կանադացու խոսքով՝ սերժանտը սպանվել է մի քանի շաբաթ անց և թաղվել է Նորմանդիայի ռազմական գերեզմանատանը։ Յանգի կարծիքով՝ Սթոթին ծածկագրել սովորեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից մի հրահանգիչ։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ