Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Ֆիզիկոսները հերքել են Ռեմբրանդտի բնորդուհու ախտորոշումը

Ֆիզիկոսները հերքել են Ռեմբրանդտի բնորդուհու ախտորոշումը

Տվենտեյի համալսարանի ֆիզիկոսները հերքել են այն կարծիքը, որ Ռեբրանտի «Վիրսավիան` Դավթի նամակով» կտավի բնորդուհին տառապել է կրծքի քաղցկեղով: Իրենց հետազոտությունը գիտնականները հրապարակել են Journal of Biophotonics ամսագրում, իսկ կարճ տարբերակին կարելի է ծանոթանալ համալսարանի կայքում, տեղեկացնում է Lenta.ru կայքը:

 

Ուռուցքի առկայության մասին վարկածը առաջին անգամ հայտնել են երկու ավստրալիացի վիրաբույժ` դատելով նկարում կրծքի կապտավուն երանգից և թևատակի շրջանում առկա ուռուցքից:

 

Հիպոթեզը հետաքրքրել էր ֆիզիկոսներին, ովքեր զբաղվում էին բիոբժշկական օպտիկայով: Նրանց կողմից իրականացված մոդելավորման արդյունքում պարզ է դարձել, որ մաշկի երկնագույն գույնը կնկատվեր միայն այն դեպքում, եթե ուռուցքը գտնվեր մակերևույթից 1-3 մմ հեռավորության վրա: Իրականում նորագոյացությունները տեղակայված են լինում ավելի խորը և դատելով կապույտ երանգից՝ ուռուցքի առկայությունը քիչ հավանական է:

 

«Վիրսավիայի» բնորդուհուն ընդունված է համարել Հենդրիկե Ստոֆֆելսին` նկարչի սիրուհուն, ում կարելի է հանդիպել նաև այլ կտավներում:

 

v

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ