Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

11-ամյա իսպանացին մշակել է առանց շրջակա միջավայրն աղտոտելու էներգիա ստանալու մեխանիզմը

11-ամյա իսպանացին մշակել է առանց շրջակա միջավայրն աղտոտելու էներգիա ստանալու մեխանիզմը

Իսպանական Ժիրոն քաղաքի 11-ամյա բնակիչ Էդուալդ Վեին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում  արժանացել է միջազգային հեղինակավոր 4 մրցանակներից մեկին, որն ամեն տարի տրվում է աշխարհի ամենանշանավոր գյուտերի հեղինակներին։

 

Ինչպես նշում է Espanarusa կայքը, Diamond Award մրցույթի երիտասարդ դափնեկրի գյուտը՝ քամով գործող հողմաղաց, որի պտտաթևերում տեղադրված են արևային մարտկոցներ, բարձր է գնահատվել ժյուրիի կողմից։

 

«Ես որոշեցի մշակել այնպիսի նոր մեթոդ, որը հնարավորություն կտար էներգիա ստանալ ընդամենը մեկ մեխանիզմի միջոցով և առանց շրջակա միջավայրն աղտոտելու»,- իր գյուտի մասին մանրամասնել է դպրոցականը։

 

Իսկ ժյուրին Վեիի հայտնագործությունը որակել է հետևյալ կերպ.«Դա մի լիովին նոր արևային տուրբին է, որն իր մեջ համատեղում է արևից և քամուց ստացվող էներգիաները»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ