Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Մարիանյան իջվածքը կբացահայտի Երկրի վրա կյանքի առեղծվածը. հետազոտողներ

Մարիանյան իջվածքը կբացահայտի Երկրի վրա կյանքի առեղծվածը. հետազոտողներ

Գիտնականների կարծիքով` Երկրի վրա, հնարավոր է` նաև դրա սահմաններից դուրս, կյանքի առեղծվածի բանալին կարող է թաքնված լինել մոլորակի ամենախորը տեղում` Մարիանյան իջվածքում: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net-ը:

 

Հետազոտելով հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ստորջրյա առաքելության ժամանակ ստացված յուրահատուկ տեսակադրերն ու օրինակները` գիտնականները կյանքի արտասովոր ձևեր են հայտնաբերել: Օրինակ` գրեթե 11 000 մ խորության վրա միկրոօրգանիզմների բառացիորեն «գորգ» է երևացել:

 

Գիտնականների խոսքով` այն կազմված է թելանման թփերից, որոնք, դատելով ամեն ինչից, այդ միկրոօրգանիզմներին «քիմիական» կեր են մատակարարում:

 

Հետազոտողները ենթադրում են, որ այստեղ պետք է մետաբոլիզմի արմատներ փնտրել. այն կարող էր քիմիական գործընթացներ առաջացնել, որոնք հանգեցրել են երկրային, հնարավոր է նաև` այլմոլորակային կյանքի ստեղծման, ընդ որում` Արևային համակարգի սահմաններում:

 

Մարիանյան իջվածքից մակերևույթ է բարձրացել մոտ 20 000 միկրոօրգանիզմ: Դրանք գենետիկ հետազոտության կենթարկվեն, նաև` հսկայական ամեոբաները, որոնք համարվում են ամենամեծ միաբջիջները:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի ամերիկացի գիտնականները` նոր ավելի մանրամասն տվյալներ էին ստացել համաշխարհային օվկիանոսի ամենախորը տեղի մասին: Նրանց տվյալներով` Մարիանյան իջվածքը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, ունի մոտ 2500 կմ երկարություն և մինչև 10994 մ խորություն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ