Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Հնադարյան մարդիկ կենդանիներ ավելի լավ են նկարել, քան ժամանակակից նկարիչները

Հնադարյան մարդիկ կենդանիներ ավելի լավ են նկարել, քան ժամանակակից նկարիչները

Քարանձավային ժայռապատկերների հեղինակներն ավելի լավ էին հասկանում չորքոտանիների անատոմիան, քան շատ ժամանակակից նկարիչներ, և ավելի քիչ սխալներ էին թույլ տալիս քայլող մամոնտների և այլ կաթնասունների նկարներում, ասվում է PLoS One ամսագրում հրապարակված հոդվածում։

 

Համարվում է, որ նկարիչները մինչև 1887թ. մակերեսային պատկերացումներ են ունեցել այն մասին, թե ինչպես են կենդանիներն օգտագործում իրենց վերջույթները շարժման ընթացքում։

 

Այս տարի հայտնի ամերիկացի լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջը թողարկել է բազմահատոր աշխատանք կենդանիների շարժման մասին, որտեղ համակարգել է չորքոտանիների վազելու կամ քայլելու ժամանակ արված լուսանկարների ուսումնասիրման տվյալները։

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Բուդապեշտի (Հունգարիա) Լորանդ Էտվեշի անվան համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Գաբոր Հորվաթի գլխավորությամբ, ուսումնասիրել են նախապատմական դարաշրջանի նկարիչների պատկերացումները կենդանիների կառուցվածքի մասին։ Դրա համար Հորվաթը և նրա գործընկերները հավաքել են ժայռապատկերների և ժամանակակից նկարների ավելի քան հազար լուսանկարներ և վերլուծել դրանք կաթնասունների շարժման մեխանիկայի տեսանկյունից։

 

Պարզվել է, որ հնադարյան նկարիչները բավական լավ են իմացել կենդանիների շարժման մեխանիկան և անատոմիան։ Գիտնականների հաշվարկներով՝ քարանձավային նկարիչները ճիշտ են նկարել ժայռապատկերների 54%-ը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ