Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Բազելում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ հսկայական Ամորֆոֆալուսը

Բազելում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ հսկայական Ամորֆոֆալուսը

Շվեյցարիայի Բազել քաղաքում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), գրում է Корреспондент-ը։

Ծաղիկն ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։

 

Բույսով հիանալու են եկել շատ մարդիկ՝ չնայած նրա յուրահատուկ հոտին. Տիտան Արումի հոտը նման է փտած մսի հոտին։ Այդ հոտն այնքան ուժեղ է, որ նրան անվանել են «դիակ-ծաղիկ»։

 

Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը, որն աճեցվում է ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Ծաղիկը 17 տարեկան է արդեն և երբեք չէր ծաղկել։

 

Մասնագետները նշում են, որ այս բույսի ծաղկումն ընդհանրապես բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ, 2 օրվա ընթացքում։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ