Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Եվրոպական միությունը Հայաստանում անցկացրեց ավիացիոն բժշկության դասընթաց

Բժշկական համալսարանում վերջերս ավարտված ավիացիոն բժշկության երկշաբաթյա առաջին դասընթացը կազմակերպվել էր «Թվինինգ» ծրագրի շրջանակներում:

 

ԵՄ քաղաքացիական ավիացիոն անվտանգության «Թվինինգ» ծրագիրը մեկնարկել է 2011ի մարտին և իրականացվում է Իսպանական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից, որի նպատակն է նախապատրաստել Հայաստանին ամբողջությամբ ներգրավվելու Եվրոպական ավիացիոն անվտանգության համակարգում (ԵԱԱԳ): Ծրագրի նպատակն է ավիացիոն անվտանգության ոլորտում հասնել եվրոպական օրենսդրական համակարգի հետ ներդաշնակեցմանն ու այդ օրենքների կիրարկմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից` 1.1 միլիոն եվրոյի չափով:

 

Ավիացիոն անվտանգության կարևոր բաղադրիչ է թռիչքային անձնակազմերի բժշկական փորձաքննությունը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր բժշկական փորձաքննություն իրականացնող բժիշկների վերապատրաստում` «ավիացիոն բժշկություն» մասնագիտությամբ: Ըստ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջների` ավիացիոն բժշկության փորձագետները, ովքեր պատասխանատու են օդաչուների բժշկական պիտանելիության համար, պետք է նույնպես որակավորվեն:

 

Դասընթացի նպատակն էր պատրաստել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) պահանջներին համապատասխան ավիացիոն բժշկության ոլորտի ներկա և ապագա ավիացիոն բժշկության փորձագետներ: Դրա շարունակականությունն ապահովելու նպատակով ամիսներ առաջ իսպանական ավիացիոն անվտանգության գործակալության և մեր համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր:

 

Դասընթացն անցկացրին իսպանացի փորձագետներ Կարլոս Վելասկո Դիասը և Բեատրիս Պուենտե Էսպադան, ովքեր ավիացիոն բժշկության կենտրոնի փորձառու բժշկական փորձագետներ և Իսպանական քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից արտոնագրված և ԵԱԱԳ-ի կողմից ճանաչված ավիացիոն բժշկության պաշտոնական դասընթացի հրահանգիչներ են:

 

Դասընթացը բաց էր ոչ միայն Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն բժշկության կենտրոնի մասնագետների համար, ովքեր մատուցում են այս ծառայությունը, այլև ընդհանուր բժշկության և այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ավիացիոն բժշկությամբ:

 

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ռեկտորների ստորագրությամբ վկայագրեր, որոնք կճանաչվեն Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության անդամ բոլոր երկրների կողմից:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ