Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր:
Նա նշեց, որ նվիրատվությունը հնարավոր է դարձել Վիեննայում` կայսերական դղյակում կազմակերպված ԵԱՀԿ բարեգործական պարահանդեսի շնորհիվ: Գլխավոր քարտուղարի կողմից ամեն տարի կազմակերպվող այս միջոցառմանն աջակցում են քարտուղարող երկիրը, ինչպես նաև ԵԱՀԿ բոլոր պատվիրակությունները, այդ թվում` հայաստանյան:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած օժանդակության համար` ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը նշեց.
«Ակնհայտ է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը չափազանց կարևորում է մարդկային արժեքները, մասնավորապես` մարդու կյանքն ու առողջությունը: Դրա վկայություններից մեկն էլ արդեն ավանդույթ դարձող օժանդակությունն է այս կլինիկային, որտեղ մասնագիտացված բժշկական օգնություն են ստանում հեմատոլոգիական խնդիրներ ունեցող երեխաները: Առիթն օգտագործելով ուզում եմ տեղեկացնել, որ մեկ տարի առաջ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից այս նույն կլինիկային նվիրաբերած 5000 եվրո արժողությամբ ժամանակակից սարքավորումները` պուլոքսիմետրը, հեմոգլոբինը չափելու, ինֆուզիոն երկու պոմպերը, ջրային բաղնիքի սարքերը, հնարավորություն են տալիս սոլիդ ուռուցքներով ու հեմատոլոգիական պաթոլոգիայով մանուկ և մեծահասակ հիվանդների ախտորոշումն ու բուժումն ավելի արդյունավետ կազմակերպել: Նաև ուզում եմ վստահեցնել, որ նվիրաբերվող գումարը այս անգամ ևս կծառայեցվի իր նպատակին: Բարեգործական այս ակցիան բուժանձնակազմին պարտավորեցնում է առավել սրտացավ և ուշադիր գտնվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող իրենց հիվանդների նկատմամբ»:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին շնորհակալություն հայտնելով` ՀՀ առողջապահության նախարարի և նախարարության կողմից, առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը հույս հայտնեց, որ ամենախոցելի խմբերին ուղղված աջակցությունը կշարունակվի: Նա վստահություն հայտնեց, որ այս նվիրատվությունը ևս կծառայի իր նպատակին:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն այցելեց հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա, փոքրիկ հիվանդներին առողջություն մաղթեց: Դեսպանը նաև շեշտեց, որ նվիրատվությունը ուռուցքաբանական և հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների բուժմամբ զբաղվող հայկական կազմակերպությանն է հանձնվել այն պատճառով, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ-ն հետևել է հայկական նման կառույցների արդյունավետ գործունեությանը:
11.09.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ