Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննություն` բժշկական համալսարանում 100 րոպե` 100 հարցի համար
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով:
Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննության այս ձևն ապահովում է թափանցիկությունը, անաչառությունը, վերացնում է մարդկային սուբյեկտիվ գործոնը: Այն նաև զգալիորեն թեթևացնում է ամբիոնների աշխատանքը, դասախոսներն ստիպված չեն մեծաթիվ գրավորներ ստուգել, ուսանողներն էլ մի քանի ժամ անհանգիստ չեն սպասում իրենց գնահատականին:
100 թեստային հարցի համար ուսանողին տրվում է 100 րոպե ժամանակ: Ինչպես հատկացվող ժամանակը, այնպես էլ գնահատման սանդղակը համապատասխանեցված են միջազգային չափորոշիչներին:
Ուսանողը գիտի, որ դրական գնահատականի ներքին շեմն ապահովվում է 51 հարցի ճիշտ պատասխանով: Քննության ընթացքում մոնիտորին երևում են մինչև քննության ավարտը մնացած ժամանակն ու ճիշտ պատասխանած հարցերի քանակը: Փակելով ծրագիրը` ուսանողն իմանում է, թե քանի միավոր է հավաքել: Այս դեպքում ևս գործում է բողոքարկման համակարգը:
Բոլորին տրվում է միևնույն թեստը` հարցերի տարբեր հերթականությամբ, որպեսզի հեշտ կամ բարդ տարբերակներ չլինեն: Իհարկե, նաև թարմացվել, վերանայվել են քննական թեստերը: Կարևոր է, որ քննության ընթացքը հսկողները տվյալ առարկայի մասնագետներ չեն:
Միաժամանակ յոթ տարբեր լսարաններում ընթացող համակարգչային քննությանն իր աշխատասենյակից հետևում է նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը: Ներդրված ժամանակակից տեխնիկան հնարավորություն է տալիս ոչ միայն տեսագրել և ձայնագրել քննության ողջ ընթացքը, այլև անհրաժեշտության դեպքում խոշորացված տեսնել անգամ ուսանողի աշխատանքը: Ձեռք բերված երեք սերվերները եռակի ապահովություն են ստեղծել:
Համալսարանում այս գործընթացին երկար են նախապատրաստվել: Այն մանրամասն, դետալ առ դետալ մշակվել, ապա քննարկվել է բուհի ռեկտորատում, ուր և հաստատվել է համակարգչային քննության ընթացակարգը:
Մինչ քննաշրջանի մեկնարկը բոլոր առաջին կուրսեցիները մի քանի անգամ փորձնական «քննություն» են հանձնել: Նպատակը ոչ միայն համակարգչային ծրագրին ծանոթացնելն էր, այլև նորույթին նրանց հոգեբանորեն նախապատրաստելը:
Ի դեպ, «կենսաբանություն» և «ֆիզիկա» առարկաներից արդեն կայացած քննությունների արդյունքներով կիսամյակային միջին և քննական գնահատականներն էականորեն չեն տարբերվում:
Համալսարանում արդեն մի քանի տարի է, ինչ պետական քննությունները հիմնականում անց են կացվում այս եղանակով: Սակայն ընթացիկ քննություններն այսպիսի ծավալներով առաջին անգամ են կազմակերպվում:
Սա կրթության որակի բարձրացմանը միտված հերթական բարեփոխումն է: Գործընթացի շարունակականությունն ապահովելու համար պատրաստվում են առաջիկայում ևս անհրաժեշտ ներդրումներ կատարել:
20.09.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ