Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն  իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց։

 

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոլորտում իրականացված նախորդ տարիների աշխատանքը բավարար է գնահատում:«Ես կաշխատեմ շարունակել այն ծրագրերը, որոնք նախորդ նախարարը նախատեսել էր և, իհարկե, կլինեն նոր ծրագրեր»,- ասաց նախարարը` հավելելով, որ բոլոր ծրագրերն ունենալու են մեկ թիրախ` ազգաբնակչության առողջության պահպանումը:

 

Հարցին, թե, ըստ նրա, որո՞նք են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, Դ.Դումանյանը նշեց, որ դրանք բազմաթիվ են` սկսած առողջության առաջնային պահպանման խնդիրներից մինչև որակյալ մասնագիտական օգնություն:«Առաջին հերթին պետք է այնպես արվի, որ ժողովուրդը իր և իր հարազատների հիվանդության պայմաններում չվախենա: Նա պետք է վստահ լինի, որ անկախ ամեն ինչից իրեն կցուցաբերվի առաջին և անհրաժեշտ բժշկական օգնություն: Ես դրան անպայման պետք է հասնեմ և իմ բոլոր աշխատանքներն ուղղված են լինելու դրան: Չեմ կարող ասել, թե դա ինձ կհաջողի մեկ տարում, թե երկու տարում, բայց վերջնական նպատակը դա է լինելու: Իսկ եթե մեկ խոսքով ձևակերպենք` ես պետք է այնպես անեմ, որ յուրաքանչյուր մարդ ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն և դա լինի մատչելի»:

 

Նախարարի խոսքերով` յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ բոլոր տեսակի խնդիրներով ինքը չի զբաղվելու:«Դրա փոխարեն մի մասը երաշխավորված պետությունն է վճարելու, մյուս մասը` ապահովագրական ընկերությունները: Այսինքն` այնպես պետք է անել, որ որևէ քաղաքացի և որևէ բժիշկ ֆինանսական խնդիրների մեջ չմտնեն»,- ասաց նա և ավելացրեց, որ առաջիկա տարիներին հասնելու են պարտադիր բժշկական ապահովագրության, իսկ առայժմ, ըստ նախարարի, զարգացնելու են կամավոր բժշկական ապահովագրությունը:«Ամենակարևորն այն է, որ որևէ մեկը չպետք է վախենա հիվանդանալուց: Երեխան հիվանդանում է` ծնողը մտածում` ի՞նչ անեմ, տունս ծախե՞մ, բարեկամի՞ց պարտք վերցնեմ: Մենք պետք է հասնենք նրան, որ պետությունը երաշխավորի գոնե մինիմալը»,- ընդգծեց Դ.Դումանյանը:

 

Լրագրողների այն դիտարկմանը, թե դա մի տեսակ երազի է նման, նախարարը պատասխանեց.«Միգուցե որոշ մասը երազանքային լինի, քանի որ դեռ մի ժամ չի անցել, որ ես աշխատանքի եմ անցել, բայց երբ մենք խոսենք երեք ամիս հետո, երբ 100 օրը լրանա, ես ավելի կոնկրետ կասեմ, թե որ ոլորտում ինչ եմ նախատեսում»:

 

Դ.Դումանյանը նշեց նաև, որ Երևանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում իրեն շատ լավ է զգացել, 15 ամիսների ընթացքում բավականին աշխատանք է կատարել, բայց հուսով է, որ նոր պաշտոնում էլ իրեն լավ կզգա:

 

Պատասխանելով հարցին, թե անակնկալ էր առողջապահության նախարարի պաշտոնում իրեն նշանակելու որոշումը, Դ.Դումանյանն ասաց, որ անակնկալ ասելը հարաբերական է.«Եթե ես ինքս գնահատեմ իմ գիտելիքները` բավարարում է, որ ես ղեկավարեմ այդ աշխատանքը: Բայց անակնկալ էր այն իմաստով, որ միգուցե 10-15 օր առաջ չգիտեի»:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ