Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին

«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ, քանզի յուրաքանչյուրդ սկսում եք ձեր վերընթաց ճանապարհը, դեպի այն բարձր նպատակը, որը ձեզ հնարավորություն կտա կրել բուժաշխատողի բարձր կոչումը:

 

Հարգելի գործընկերներ, մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք:

 

Անկախացումից ի վեր բուժաշխատողների տասնյակ հազարանոց մեր բանակը շատ փորձություններ ու դժվարություններ հաղթահարեց: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից վնասվածներին ու արցախյան պատերազմի վիրավորներին մեր բժիշկներն ու բուժքույրերը զօր ու գիշեր մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին աննախադեպ դժվար ու արտասովոր պայմաններում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հետագա այն տարիները, երբ երկրի ողջ տնտեսությունը կաթվածահար էր, սակայն առողջապահական համակարգն անձնվիրաբար ու պատվով կատարեց իր բարձր առաքելությունը: 

 

Վերջին տարիներին համակարգում իրականացվող ծրագրերը նույնպես ձեր ակտիվ աջակցությամբ ու ձեր անմիջական մասնակցությամբ են կյանքի կոչվում:

 

Տոնական այս օրը հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր բուժաշխատողների գերակշիռ մասը մշտապես բարձր է պահում սպիտակ խալաթի պատիվը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համակարգի կատարելագործման, մեր ազգաբնակչությանն առավել բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու ուղղությամբ: Այդ ամենն ապահովելու համար ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու բարի կամքը:

 

Առողջ ու երջանիկ եղե′ք:

Հեղինակ. Դերենիկ Դումանյան ՀՀ առողջապահության նախարար
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ