Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի ուղերձն առաջին կուրսեցիներին

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի  ուղերձն առաջին կուրսեցիներին

Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը, ում համար այսօրվանից սկսվում է բժիշկ դառնալու պատվաբեր, միաժամանակ չափազանց դժվարագնա ճանապարհը:

 

Վստահ եմ` յուրաքանչյուրդ գիտեք, որ բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, մեծ նվիրում, անգամ` ինքնազոհողություն, քանի որ նրան է վստահված ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը:

 

 Ահա ինչու` բոլորովին պատահական չեն ընտրված քո մասնագիտության նշանաբանը` Մի´ վնասիր և խորհրդանիշը` այրվող մոմը` այրվիր լույս տալով ուրիշներին, որոնք բնութագրում են այն մասնագիտությունը, որի կրողն ես պատրաստվում դառնալ այսօրվանից:

 

Այդ առիթով առաջին պատգամս յուրաքանչյուրիդ` պատվախնդրությամբ և պատասխանատվության մեծ զգացումով սկսեք ուսումնառության գործընթացը հենց առաջին օրվանից, յուրաքանչյուր օրը դարձրեք գիտելիքների այն լույս բեռի ամբարման ժամանակահատված, որի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն են ապահովելու ձեր վերընթաց ճանապարհը մարդու առողջության համար մղվող պայքարում:

 

Մեծաթիվ դիմորդներից ձեզ է բախտ վիճակվել դառնալ աշխարհում միակ պետական հայկական բժշկական համալսարանի ուսանողներ: Պատվով կրեցեք այդ պարտավորեցնող կոչումը:

 

Առանձնակի է շնորհավորական հղումս ռազմաբժշկական ֆակուլտետի 1-ին կուրս ընդունվածներին: Ձեզանից յուրաքանչյուրը պատրաստվում է դառնալ ոչ միայն բժիշկ, այլև ավելին` ռազմական բժիշկ: Սա պարտավորեցնող կոչում է: Լինել հայկական բանակի սպա, նշանակում է մտահոգվել ոչ միայն զինվորների առողջությամբ, այլև անձնական օրինակով բարձր պահել հայ սպայի կոչումը:

 

Այսօր մեր կրթօջախում բժշկի մասնագիտություն են ստանում նաև աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ: Սա չափազանց պատվաբեր հանգամանք է, և այս առիթով ուզում եմ գիտելիքի օրվա և ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ ողջունել նաև նրանց` պահանջելով դառնալ այնպիսի մասնագետներ, որ իրենց երկրներում բարձր պահեն մեր համալսարանի վարկանիշը:

 

Շնորհավորում եմ նաև դասախոսական անձնակազմին` համոզված, որ նրանք նույն պատվախնդրությամբ կշարունակեն բժիշկների և դեղագետների պատրաստման արդյունավետ գործընթացը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ