Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր

Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր

Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված:


Այս տոնը Ռուսաստանում հաստատվել է Պետական Դումայի պատգամավորների նախաձեռնությամբ: Հետաքրքրական է, որ Ընտանիքի օրվա տոնը ողջունվեց Ռուսաստանի բոլոր ավանդական կրոնական կազմակերպությունների կողմից, չէ՞ որ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրվա գաղափարը դավանանքային սահմաններ չի ճանաչում:


Տոնելու գաղափարը մի քանի տարի առաջ էր ի հայտ եկել Մուրոմ քաղաքի բնակիչների մոտ (Վլադիմիրի շրջանում), որտեղ հանգչում են սուրբ ամուսիններ և քրիստոնեական ամուսնության հովանավորներ Պետրոս և Ֆեվրոնիայի մասունքները, որոնց հիշատակի օրը հուլիսի 8-ն է:


Պետրոսի և Ֆեվրոնիայի կյանքում արտացոլվում են գծեր, որոնք Ռուսաստանի ավանդական դավանանքերը միշտ կապում էին ամուսնության իդեալի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ բարեպաշտություն, փոխադարձ սեր և հավատարմություն:
Ընտանիքը նաև օրենքի պաշտպանության տակ է գտնվող շատ կարևոր սոցիալական միավոր է: ՌԴ Սահմանադրության մեջ հստակ ասված է, որ.

 

  1. Ընտանիքը, մայրությունը և մանկությունը պետության պաշտպանության տակ են գտնվում:
  2. Երեխաների նկատմամբ հոգատարությունը, նրանց դաստիարակությունը ծնողների հավասար իրավունքն ու պարտականությունն է:
  3. 18 տարեկանը լրացած աշխատունակ երեխաները պետք է հոգ տանեն անաշխատունակ ծնողների նկատմամբ:


«Սիրո և հավատարմության համար» հուշամեդալՆոր ընտանեկան տոնն արդեն «Սիրո և հավատարմության համար» հուշամեդալ ունի, որը շնորհվում է հուլիսի 8-ին, և ունի շատ նուրբ խորհրդանիշ՝ երիցուկը, քանի որ այս դաշտային ծաղիկը Ռուսաստանում հնուց սիրո խորհրդանիշն էր:


Տարեց-տարի Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը Ռուսաստանում ավելի հայտնի ու հայտնի է դառնում: Շատ քաղաքներում տեղային իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ուժերով տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Ի դեպ, երիտասարդները հավատում են, որ այս օրը կնքված ամուսնությունը երկար և երջանիկ կլինի:


Հիշեցնենք, որ Ընտանիքների միջազգային օրն ամեն տարի մայիսի 15-ին է  նշվում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ