Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking)` թմրադեղերի չարաշահումից ազատ միջազգային հանրություն ստեղծելու նպատակով:


Որոշումն ընդունվել է 1987 թ. դեկտեմբերի 7-ին Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային գիտաժողովի առաջարկների հիման վրա, որը հունիսի 26-ին թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի համընդհանուր պլան ընդունեց:


Թմրանյութերի տարածման դեմ պայքարը, կամ գոնե դրանց տարածումը և շրջանառությունը ինչ-որ կերպ վերահսկելը շարունակվում է արդեն 100 տարի:


1909 թ. փետրվարին Շանհայի օպիումային հանձնաժողովի մասնակիցները փորձում էին ասիական երկրներից թմրադեղերի ներմուծմանը խոչընդոտելու ճանապարհներ գտնել: Ավելի քան մեկ դար է անցել, ցավոք, օրինապահ մարմինները դեռևս հեռու են այս խնդրի լուծումից, իսկ թմրամոլությունը ողջ համաշխարհային հանրության ամենագլխավոր խնդիրներից և մեր ժամանակակիցների վատթարագույն երևույթներից մեկն է դարձել այսօր:


Չէ° որ թմրամոլությունն առաջին հերթին անձի ընդհանուր (տոտալ) ախտահարումն է, և, իհարկե, ուղեկցվում է առողջության վատթարացմամբ, իսկ երբեմն էլ՝ մահվան հանգեցնում:


Դրա համար էլ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն աշխարհի շատ երկրներում կրթական միջոցառումներ և ակցիաներ են կազմակերպվում, որոնք ուղղված են թմրադեղերի անընդհատ կիրառման վնասների վերաբերյալ բնակչության, առաջին հերթին՝ երիտասարդության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. cadca.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ