Հիշարժան տարեթվեր
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր
Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը (World Refugee Day), որը հաստատվել էր 2000 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ:
Տարիների ընթացքում տարբեր երկրներ և շրջաններ փախստականներին նվիրված իրենց հիշարժան օրերը նույնիսկ շաբաթներն էին նշում: Ամենահայտնիներից մեկը համարվում է որոշ երկրներում հունիսի 20-ին նշվող աֆրիկյան փախստականների օրը:
2000 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան Աֆրիկայի հետ, որտեղ մեծ թվով փախստականներ կան, համամիտ լինելու միաձայն հատուկ որոշում ընդունեց, որն ավանդաբար մեծահոգություն է ցուցաբերում նրանց նկատմամբ: Այս որոշման համաձայն 2001 թ. Գլխավոր Ասամբլեան նշում էր Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1951թ. կոնվենցիայի հիսուներորդ տարելիցը: Այդ ժամանակ էլ Աֆրիկյան միասնության կազմակերպությունը համաձայնեց, որ Փախստականների համաշխարհային օրը նշվի Աֆրիկյան փախստականների օրվա հետ միաժամանակ՝ հունիսի 20-ին:
Այս օրը այն փաստի հաստատումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Այն նաև միջազգային համաձայնագրերի հաստատումն է, որոնց վրա է հիմնվում փախստականների պաշտպանությունն ու ողջ աշխարհում փախստականների տոկունության և քաջության նկատմամբ հարգանքի ցուցաբերումը:
Աշխարհում բոլոր փախստականների 80%-ը կանայք և երեխաներն են: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր մայրերի և կանանց կամքի ուժին, ովքեր ձգտում են ամենածանր պայմաններում անգամ պահպանել իրենց ընտանիքները:
Միջազգային իրավունքի համաձայն փախստականներն այն մարդիկ են, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք՝ հետապնդման ենթարկվելու վտանգի պատճառով:
Այժմ մոլորակի վրա մոտ 20մլն փախստական և 25մլն ներքին տեղահանված մարդիկ են գրանցված: Փախստականների հիմնական մասն Աֆրիկայում են, աֆղանական հակամարտության գոտում, Բալկաններում: 2008-2013թթ. ընթացքում ամեն տարի ապաստարան տրամադրելու դիմումներով Ռուսաստանին 1000-3000 մարդ է դիմել տարբեր երկրներից: Իսկ Ուկրաինայի արևելքում զինված հակամարտություն սկսելուց հետո 2014 թ. ապրիլից դեպի ռուսաստան սկսեցին փախստականներ գալ նաև այս երկրից: ՌԴ Սահմանային ծառայության տվյալներով՝ տարեսկզբից Ուկրաինայից Ռուսաստան գրեթե 700 հազար փախստական է մտել:
Այսպիսի դրությունը ո՛չ միայն Ռուսաստանին է վերաբերում, փախստականների հոսքը դեպի եվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա ևս հսկայական է: Այս բոլոր փաստերը փախստականների խնդիրը աշխարհում ամենասուր խնդիրներից են դարձնում:
Միջազգային հանրությունը համախմբում է իր ջանքերն այս մարդկանց ծանր ճակատագիրը թեթևացնելու նպատակով: 1950թ. ստեղծված Փախստականների գործերով զբաղվող ՄԱԿ Գլխավոր հանձնակատարի գրասենյակն այսօր այս խնդրի լուծման համար քայլեր ձեռնարկող կենտրոնական միջազգային գործակալությունն է:
Ամեն տարի Փախստականների համաշխարհային օրը որոշակի թեմայի է նվիրված: Այսպես, այս օրվա տարբեր տարիների կարգախոսներից են եղել. «Վայր, որը կարելի է տուն անվանել», «Իրական մարդիկ՝ իրական կարիքներ», «Մեկ րոպե տրամադրեք՝ տեղահանված փախստականների ընտանիքին կերակրելու» և այլն:
20.06.2024 Կարդացեք նաև
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ