Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը

Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը

1989թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մի որոշում ընդունեց, որով կոչ էր անում երկրների ղեկավարների և կառավարությունների մասնակցության մակարդակով հատուկ համաժողով կազմակերպել, որն էլ տեղի ունեցավ 1992թ. Ռիո Դե Ժանեյրոյում:

1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան: Այս համաժողովին ավելի քան 170 երկիր է մասնակցել, դա ընդհանուր առմամբ, ավելի քան 8 հազար պատվիրակություն է կազմում, ինչպես նաև, ոչ պետական կազմակերպությունների ավելի քան 3 հազար ներկայացուցիչներ:


Համաժողովի կարգախոսը՝ «Մոլորակը փրկելու մեր վերջին հնարավորությունը», հիանալիորեն արտացոլում էր այստեղ որոշվող խնդիրների արդիականությունն ու կարևորությունը, իսկ ընդունված որոշումները սահմանեցին 1990-ական թվականների միջազգային քաղաքականության շատ ուղղությունները՝ հաստատելով մի շարք հասկացություններ, որոնք այժմ եվրոպական տարածական զարգացման (օրինակ, կայուն զարգացումը) հիմքն են կազմում:


Գաղտնիք չէ, որ արդյունաբերության զարգացումը ժամանակակից հասարակության զարգացման և բարեկեցության հիմքն է: Սակայն հաճախ այն տեղի է ունենում առանց հաշվի առնելու բնական ռեսուրսների սպառվելը և վնաս է հասցվում շրջակա միջավայրին: Դրա համար էր մարդու գործունեության հետևանքով արագ քայքայվող շրջակա բնական միջավայրի պահպանումը համաշխարհային բնույթ ունի և ազդում է բոլոր երկրների ու բոլոր մարդկանց վրա՝ անհատապես: 


Անհրաժեշտ է նշել, որ մարդուն շրջապատող բնական միջավայրի վիճակով և համաշխարհային մակարդակով մոլորակի բնակչության շարունակական աճի պայմաններում քաղաքակրթության զարգացման հեռանկարներով մտահոգվածությունը հնչել էր դեռ 1972թ. Ստոկհոլմում կայացած ՄԱԿ-ի Համաժողովի ժամանակ: Համաժողովի ընթացքում այդ խնդիրների լուծման համար հատուկ կառույց ստեղծվեց (Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիր), որը, մյուս կառույցների հետ համատեղ, մեծ աշխատանք է կատարել այս երկու տասնամյակների ընթացքում:


Սակայն բնական միջավայրում գլոբալ խախտումները շարունակում էին աճել, և հասկանալի դարձավ, որ ժամանակակից պայմաններում քաղաքակրթության զարգացման նոր մոդել է անհրաժեշտ: Դրանից ելնելով 1989թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մի որոշում ընդունեց, որով կոչ էր անում երկրների ղեկավարների և կառավարությունների մասնակցության մակարդակով հատուկ համաժողով կազմակերպել, որն էլ տեղի ունեցավ 1992թ. Ռիո Դե Ժանեյրոյում:


Ընդհանուր ուժերով այստեղ պատրաստվեցին և հաստատվեցին Համաժողովի երեք հիմնական փաստաթղթերը: Առաջնային կարևորության փաստաթուղթը Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը դարձավ, որտեղ նշված էին մեր քաղաքակրթության կայուն զարգացմանն ու անվտանգ ապագային հասնելու հիմնական սկբունքների վերաբերյալ պետությունների պարտականությունները: Այն 27 կետերից է բաղկացած: Հռչակագրի ողջ տեքստի ընթացքում կայուն զարգացման միտքն է անցնում («կայուն զարգացումն» առաջ շարժվելու մոդել է, ինչի ընթացքում հաջողվում է հասնել ներկայիս սերնդի մարդկանց կյանքի պահանջների բավարարմանը՝ առանց ապագա սերնդներին այսպիսի հնարավորությունից զրկելու):


Ռիո Դե Ժանեյրոյի Համաժողովում ստորագրման համար երկու կարևորագույն փաստաթղթեր են բացվել՝ Կլիմայի փոփոխման մասին շրջանակային կոնվենցիա և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիա:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. asievent.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ