Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է

Երեխաների աշխատանքի վատագույն ձևերն արմատախիլ անելու մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության №82 կոնվենցիայի ներդրման պահից հետո շատ աշխատող երեխաներին աջակցություն է ցուցաբերվել, բայց դեռ շատ անելիքներ կան:

Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու գաղափարն առաջացավ 1997թ. Ամստերդամում և Օսլոյում անցկացված երեխաների աշխատանքի ամենավատ ձևերի դեմ պայքարի վերաբերյալ համաժողովից և երեխաների աշխատանքի վերաբերյալ միջազգային համաժողովից հետո:


Այս միջոցառումները դեպի երեխաների աշխատանքի վերացման համար գլոբալ ջանքերի կիրառման անհրաժեշտության վրա հասարակության ուշադրությունը գրավեցին: Բացի այդ, նշվել է նաև վիճակագրական և էմպիրիկ հետազոտությունների պահանջվածության մասին՝ այս գործունեությանը տեղեկատվությամբ ապահովելու համար:


Երեխաների աշխատանքի վատագույն ձևերն արմատախիլ անելու մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության №82 կոնվենցիայի ներդրման պահից հետո շատ աշխատող երեխաներին աջակցություն է ցուցաբերվել, բայց դեռ շատ անելիքներ կան:


Վերջին տվյալների համաձայն, աշխարհում աշխատող երեխաների քանակը 215 միլիոն է կազմում, ընդ որում, նրանցից 115 միլիոնն աշխատում են վտանգավոր պայմաններում: Նրանցից շատերը դպրոց հաճախելու, առավել ևս՝ խաղալու ժամանակ գրեթե չեն ունենում… Նրանք հաճախ պատշաճ սնունդ ու խնամք չեն ստանում:


Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի ընդունելու համար նվազագույն տարիքի մասին»՝ №138 կոնվենցիայով (1973թ.) և «Երեխաների աշխատանքի վատագույն ձևերն արգելելու ու դրանք արմատախիլ անելու անհապաղ միջոցառումների մասին» №182  կոնվենցիայով սահմանված սկզբունքներով առաջնորդվելով՝ Երեխաների աշխատելն արմատախիլ անելու միջազգային ծրագրի աշխատանքն ուղղված է դրա վերացմանն արդյունավետորեն հասնելուն: Սովետական Միությունը «Աշխատանքի ընդունելու համար նվազագույն տարիքի մասին» կոնվենցիային միացավ 1979թ., իսկ №182  կոնվենցիան Ռուսաստանը վավերացրեց 2003թ.:


Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ երկրներն իրենց առջև նպատակ են դրել մինչև 2016 թ. վերացնել երեխաների աշխատանքի վատագույն ձևերը: Դրան հասնելու համար ինչպես գործունեության ծավալների մեծացում, այնպես էլ քաղաքական կամքի ամրապնդում կպահանջվի:


Անհրաժեշտ է նաև նշել, որ Երեխաների աշխանելու դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի որոշակի թեմայի է նվիրված: Այսպես, տարբեր տարիներ այս օրը տարբեր կարգախոսներով է անցել. «Ուշադրությու´ն, երեխաները վտանգավոր աշխատանքներում են: Արմատախիլ անենք երեխաների աշխատելը:», «Մարդու իրավունքների և սոցիալական արդարության համար: Արմատախիլ անենք երեխաների աշխատելը», «Ո´չ տնային աշխատող երեխաներին:», «Ընդլայնե´լ սոցիալական պաշտպանությունը, պայքարե´լ երեխաների աշխատելու դեմ:» և այլն:


Երեխաների աշխատելու վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով այս օրը շատ երկրներում հասարակական և քաղաքական կազմակերպությունների և հաստատությունների կողմից ամեն տեսակի միջոցառումներ են կազմակերպվում. նկարների ցուցադրություններ, կայքերի շնորհանդեսներ (ներկայացումներ), զանգվածային ակցիաներ, սպորտային մրցումներ, մանկական ներկայացումներ, տեղեկատվական արշավներ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. eurasia.kg
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ