Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է

Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է

«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ հատուկ նիստի ժամանակ որոշեց ամեն տարվա հունիսի 4-ին Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրը նշել (International Day of Innocent Children Victims of Aggression):


Երեխաների և նրանց ապագայի մասին թեմաները շոշափելիս անհնար է չհիշել այն երեխաների մասին, ովքեր չունեն ներկա. դրանք ռազմական հակամարտությունների գոտիներում գտնվող երեխաներն են: Քիչ հավանական է, որ գոյություն ունենա ողջ աշխարհում տեղային հակամարտությունների ժամանակ մահացող երեխաների վիճակագրություն:


Եվ այն բանի համար, որպեսզի հասարակությունը չմոռանա, որ պատերազմի ժամանակ ո՛չ միայն զինվորներ են մահանում, ՄԱԿ-ը հաստատեց Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օր, իսկ օրվա նպատակը՝ ֆիզիկական բռնությանը ենթարկվող ողջ աշխարհի երեխաների ցավն ու տանջանքները զգալու փորձ: Այս օրը հաստատում է նրանց իրավունքների պաշտպանության հարցում ՄԱԿ-ի պարտականությունները:


Բայց երեխաները ո՛չ միայն ռազմական գործողությունների գոտիներում են մահանում: Աշխարհում շատ են նաև ահաբեկչական գրոհները, որոնք ևս բազմաթիվ անմեղ երեխաների կյանքեր են խլում:


Հիշեցնենք, որ հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության օրը, իսկ մայիսի 25-ին՝ Կորած երեխաների միջազգային օրը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ