Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 27-ը Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մայիսի 27-ը  Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մայիսի 27-ը Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է ցրված սկլերոզի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

 

Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1835թ. ֆրանսիացի բժիշկ Ժ. Կրյուվելյեի կողմից։ Ավելի ուշ բժիշկները նորից բախվել են նման դեպքերի հետ, իսկ 1868թ. ֆրանսիացի նյարդաբան Ժ. Շարկոն ամփոփել է ցրված սկլերոզի պաթոմորֆոլոգիական ախտանշանները  եւ սկսել մշակել դրա ախտորոշման չափորոշիչները։

 

Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է ուղեղի (ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի) նյարդային հանգույցների միելինային թաղանթը։ Այս հիվանդության առաջացման պատճառները դեռեւս հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ հիմնականում այս հիվանդությունը հանդիպում է 20-40 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ եւ հաճախ կարող է հաշմանդամություն առաջացնել, այդ պատճառով ցրված սկլերոզը չի կարող մեկ ընտանիքի խնդիր լինել. սա համամարդկային խնդիր է։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. multiplaskleroze.lv
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ