Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը

Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը

Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը: 

 

Վերջին տասնամյակում բրոնխիալ ասթման համեմատաբար հազվադեպ ախտանշանից հիվանդության վերածվեց:

 

Բրոնխիալ ասթմային շատ հաճախ հակված են փոքրիկ երեխաները. հիվանդության զարգացման դեպքերի կեսը  բաժին է ընկնում 5-10 տարեկան երկաներին: Բրոնխիալ ասթման շատ դժվար է ախտորոշել, այն հաճախ այլ հիվանդությունների դիմակի տակ է թաքնվում ` սուր և քրոնիկ բրոնխիտ, ԹԱՔՀ, թոքաբորբ, տուբերկուլոզ (պալարախտ), այլ շնչառական, նյարդաբանական կամ սրտանոթային հիվանդություններ:

 

«Ազատ շնչառություն» ծրագրի փորձագետ, Սեչենովի անվան 1-ին ՄՊԲՀ-ի մանկական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Իգոր Կոնստանտինովիչ Վոլկով,- «Մարդուն պետք է զգուշացնի և մասնագետին դիմելուն դրդի հետևյալ ախտանիշներից գոնե մեկի առկայությունը` կրկնվող սուլոցային խզզոցը, հևոցը, գիշերային հազը, ալերգենների և  ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ շնչառական համակարգի բարձր զգայունությունը: Եթե վերը նշված ախտանշանների վրա ուշադրություն չդարձնել և ժամանակին չախտորոշել հիվանդությունը, բրոնխիալ ասթման կսկսի զարգանալ»:

 

Ճշգրիտ ախտորոշումը կարող է տալ միայն բժիշկը՝ հիվանդի հետ զրուցելու և հետևյալ լրացուցիչ հետազոտությունների տվյալների հիման վրա. հարկադրված արտաշնչման ծավալի չափում, բրոնխիալ արտազատուքի հետազոտություն, ալերգոլոգիական թեստեր և այլն: Շատ դեպքերում բրոնխիալ ասթմայով հիվանդը հարկադրված է համակերպվել այդ հիվանդությամբ ամբողջ մի կյանք ապրելու հետ: Միևնույն ժամանակ, ժամանակակից բժշկության նվաճումները թույլ են տալիս հիվանդներին՝ պահպանել լիարժեք աշխատունակություն, վարել սովորական ապրելակերպ և լավ ինքնազգացողությունը պահպանել: 

 

«Թոքային միություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, «Ազատ շնչառություն» ծրագրի փորձագետ, թոքաբան, բարձրակարգ բժիշկ Անդրեյ Վիկտորովիչ Պերմիլովսկի,- «Երկարաժամկետ թուլացումները ասթմայի մասին մոռանալու պատճառ չեն: Եթե նույնիսկ նոպաները 5-10 տարի չեն կրկնվում, սթրեսային իրավիճակները, ալերգենի կամ այլ գրգռիչների հետ շփումը կարող է խթանել հիվանդության վերադարձը: Անհրաժեշտ դեղերի ընդունումը հիվանդի վիճակը կարգավորելու և կյանքի որակյալ դարձնելու միակ միջոցն է»:

 

Բրոնխիալ ասթմայի բուժման համար դեղերի երկու հիմնական խմբեր են օգտագործվում` հիվանդի դրական առողջական վիճակը երկարաժամկետ պահպանելու համար նախատեսված պարբերաբար ընդունման հակաբորբոքային դեղեր, ինչպես նաև բրոնխալայնիչ դեղեր` նախատեսված վերացնելու ասթմայի: Ցավոք, անբարենպաստ էկոլոգիական պայմանները, անկանոն բնակլիմայական տատանումները, բնակչության առողջության ընդհանուր վատթարացումը հանգեցնում են բրոնխիալ ասթմային հակված մարդկանց քանակի անընդհատ աճին: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հրավիրել հիվանդության զարգացման վրա առավելագույն վերահսկողություն ցուցաբերելու խնդրին: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ncdc.ge
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ