Հիշարժան տարեթվեր
Ապրիլի 26-ը՝ Ճառագայթային վթարների և աղետների հետևանքների լիկվիդացիայի մասնակիցների և այդ վթարների ու աղետների զոհերի հիշատակի օր
Այս՝ ճառագայթային վթարների և աղետների հետևանքների լիկվիդացիայի մասնակիցների և զոհերի հիշատակի օրը պաշտոնական օրացույցում հայտնվեց ամբողջ աշխարհում հայտնի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից 26 տարի անց:
2012թ. ապրիլի 4-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատեց «Ռուսաստանի ռազմական հռչակի և հիշարժան օրերի մասին» օրենքի փոփոխությունները: Հիշեցնենք, որ նախկինում Ճառագայթային վթարների և աղետների ժամանակ զոհվածների օրն էր նշվում: Այսպես. նոր ամսաթիվը թույլ է տալիս հարգանքի տուրք մատուցել այն մարդկանց, ովքեր մասնակցել են ճառագայթման հետ կապված դժբախտ պատահարների լիկվիդացիային:
Ժամանակակից ամենահայտնի տեխնոգեն վթարը պատահեց 1986թ. ապրիլի 26-ին, երբ Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ: Արդյունքում ռեակտորն ամբողջովին ավերվեց, շրջակա միջավայր արտանետվեցին մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր: Հավաքված ամպը ռադիոնուկլիդները տարածեց Եվրոպայի մեծ մասի և Խորհրդային Միության տարածքներում:
Հենց պայթյունի ժամանակ մեկ մարդ մահացավ, ևս մեկը մահացավ առավոտյան: Սակայն հետագայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի և փրկարարական ջոկատների աշխատողներից 134 հոգու մոտ ճառագայթային հիվանդություն զարգացավ, ու նրանցից 28-ը հաջորդ ամիսների ընթացքում մահացան:
Չեռնոբիլի և Պրիպյատի հերթապահ հրշեջները, ինչպես նաև Կիևի և մերձակա տարածքների լրացուցիչ խմբերը մարեցին ՉԱԷԿ-ի հրդեհը: Հրշեջների մոտ պաշտպանման համար նախատեսված միջոցներից միայն անջրանցիկ թիկնոցներ, ձեռնոցներ, սաղավարտներ և հակագազի դիմակներ կային, որոնք ընդունակ չէին ճառագայթմանը դիմակայել:
Վթարի հետևանքները վերացրեցին մի քանի գործակալների խմբեր: ԱԷԿ-ի 30 կիլոմետրանոց տարածքում աշխատում էին մասնագետներ և զինվորականներ: Նրանց բոլորին հետագայում լիկվիդացնողներ կոչեցին: Նրանք վտանգավոր գոտիներում գտնվում էին հերթափոխով. և նրանք, ովքեր «ստանում էին» ճառագայթման առավելագույն թույլատրելի չափաբաժինը, հեռանում էին՝ փոխարինելու էին գալիս այլոք: Լիկվիդացնողների ընդհանուր թիվը գրեթե 600.000 հասավ:
Առաջին օրերին նրանց նպատակը ավերված ռեակտորից ռադիոակտիվ արտանետումների նվազեցումն ու ավելի լուրջ հետևանքների, օրինակ՝ մեկ այլ, ավելի հզոր պայթյունի կանխումն էր: Երբ այս վտանգը վերացվեց, տարածքի մաքրման և, այսպես կոչված «սարկոֆագի»՝ չորրորդ էներգաբլոկի շուրջ բետոնե պարիսպի կառուցման աշխատանքները սկսվեցին:
Ցավոք, չեռնոբիլյան իրադարձությունը մարդկության պատմության մեջ վերջին ռադիոակտիվ վթարը չդարձավ: Այսպես, 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի պատճառով վնասվեց «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը: Աշխարհը «քարացած» Չեռնոբիլի նման աղետի էր սպասում, սակայն այս անգամ հետևանքներն ավելի քիչ սարսափելի, թեև՝ լուրջ եղան: «Ֆուկուսիմա»-ն ատոմային էներգիայի գրագետ ղեկավարման անհրաժեշտության մասին ևս մեկ նախազգուշացում եղավ մարդկանց համար:
Ապրիլի 26-ին ողջ երկրով մեկ տարաբնույթ հիշարժան միջոցառումներ, միտինգներ և ակցիաներ են անց կացվում, որոնց ոչ միայն Չեռնոբիլի վետերաններն են մասնակցում, այլ նաև պաշտոնյաներ, եկեղեցիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ և երեխաներ:
26.04.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ