Հիշարժան տարեթվեր
Փետրվարի 4-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը
Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին:
Սուրբ Սարգիսը (St. Sarkis, 320-370) Հայ առաքելական եկեղեցու և ողջ հայության համար ամենամեծարված սուրբն է: Սուրբ Սարգիսն ապրել և սխրանքներ էր գործել Կոնստանտին Մեծ կայսեր օրոք: Հրամանատար Սարգսի քարոզների ազդեցությամբ շատ զինվորներ մկրտվեցին: 363 թ. Յուլիան Կրոնափոխ կայսեր օրոք սուրբ Սարգիսը Քրիստոսի համար տառապանք կրեց:
Մեր օրեր է հասել մի գեղեցիկ լեգենդ, որն օգնում է հասկանալ, թե ինչու են Սուրբ Սարգսին համարում երիտասարդ սիրահարների հովանավոր: Այսպես, հերթական կռվից հաղթանակած վերադառնալուց հետո սուրբ Սարգիսն իր 39 զինվորների և զինակիցների հետ թագավորական պալատում տոնում էր իրենց հաղթանակը: Շռայլ հյուրասիրությունից և արդար քրտինքով վաստակած ալկոհոլը խմելուց հետո, բոլոր քառասուն հերոսները գնացին քնելու: Այդժամ թագավորը քառասուն երիտասարդ կանանց հրամայեց սպանել քաջ զինվորներին: 39 կանայք կատարեցին հրամանը և սպանեցին Սարգսի զինվորներին ու զինակիցներին, բայց մի կին, տեսնելով քնած Սարգսի գեղեցիկ դեմքը, անչափ սիրեց զինվորին, և նրան սպանելու փոխարեն՝ համբուրեց:
Արթնանալով ու գիտակցելով կատարվածը՝ Սարգիսը կայծակնահար թամբեց իր սպիտակ նժույգը, թռավ վրան և, կողքը նստեցնելով իր սիրեցյալին, անցավ քաղաքի դարպասների միջով ու լքեց քաղաքը:
Ահա թե ինչու սիրահարները սկսեցին մեծարել սուրբ Սարգսին և նրա մեջ տեսնել իրենց հովանավորին ու պաշտպանին: Սուրբ Սարգիսը միշտ օգնում և աջակցում է պաշտպանություն փնտրող երիտասարդ սիրահարներին:
Երիտասարդ սիրահարների հովանավոր սուրբ Սարգսի տոնը Հայաստանում պաշտոնապես նշվում է 2007-ից սկսած: Տոնի նախորդ գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և ակնկալում, որ երազում կհայտնվի իրենց ապագա հարսնացուն կամ փեսացուն:
Եկեղեցին կոչ է անում այս օրերին ջանասիրաբար աղոթել Սուրբ Սարգսին: Այս տոնին հնգօրյա պաս է նախորդում:
Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին յուրահատուկ մարդաշատ է լինում: Այստեղ, ինչպես բոլոր հայկական եկեղեցիներում, տոնական պատարագ է տեղի է ունենում: Շատերը՝ զույգերով կամ դեռևս միայնակ, գալիս են օրհնություն ստանալու:
04.02.2025 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ