Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հոկտեմբերի 17-ը՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր

Հոկտեմբերի 17-ը՝  Աղքատության  վերացման  համար  պայքարի  միջազգային  օր

«Աղքատության վերացման համար պայքարը, մեր ժամանակների հիմնական բարոյական մարտահրավերներից մեկը, չի կարող մնալ անհատների նպատակ, այն պետք է դառնա շատերի կոչումը: Աղքատության վերացման համար պայքարի օրը վճռականորեն կոչ ենք անում բոլորին միանալ այս պայքարին:

 

Աղքատության վերացման գործում միասին մենք կարող ենք հասնել իրական և էական առաջընթացի»:


Քաղվածք աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա առթիվ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նամակից, 2006 թ. հոկտեմբերի 17:


Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա (International Day for the Eradication of Poverty) զարգացման պատմությունը սերտորեն կապված է 1987թ.  հոկտեմբերի 17-ի հետ: Այդ օրն ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ.ն ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ծայրահեղ աղքատության, բռնության, սովի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար:


Հավաքվածները հայտնեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և միասնական ուժերով հաստատեցին այդ իրավունքների պահպանմանը հասնելու անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունները փորագրվել են նույն օրը բացված հուշաքարի վրա:


Դրանից հետո ամենատարբեր խավերի, սոցիալական ծագմամբ և համոզմունքներով մարդիկ ամեն տարի հոկտեմբերի 17-ին հավաքվում են, որպեսզի հաստատեն դիրքորոշման անփոփոխությունն ու ցուցադրեն իրենց միասնությունն աղքատների հետ: Այդպիսի հուշաքարեր բացվել են աշխարհի տարբեր երկրներում, և դրանք հավաքատեղիներ են այդ օրվա անցկացման համար: Այդպիսի մի քար էլ գտնվում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակի բակում, և հենց դրա մոտ էլ անց է կացվում Նյու-Յորքում Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողությունը:


1992թ. դեկտեմբերի 22-ին իր ընդունված ռեզոլյուցիայով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 17-ը հայտարարել է աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր և բոլոր երկրներին կոչ արել, կախված տվյալ երկրի առանձնահատկություններից, այդ օրը նվիրել աղքատության վերացման հետ կապված կոնկրետ միջոցառումների անցկացմանն ու քարոզչությանը:


Ռեզոլյուցիայում Ասամբլեան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել աջակցել պետություններին այդ օրվա հետ կապված ազգային միջոցառումների կազմակերպման համար և Գլխավոր քարտուղարին խնդրել առկա ռեսուրսների շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել Միավորված ազգերի կազմակերպության այդ օրվա հաջող անցկացումն ապահովելու համար:


Հոկտեմբերի 17-ն օր է, երբ աշխարհն ակտիվորեն կարող է ուշադրությունն ուղղել աղքատության մեջ ապրող անձանց զրկանքներին ու աղետներին, երբ նրանք էլ կարող են հրապարակավ խոսել իրենց խնդիրների մասին, երբ կարելի է խոստովանել, որ աղքատության դեմ պայքարում գլխավոր դերը պատկանում է չունևորներին: Ի սկզբանե այս օրվա անցկացման կարևոր մասը բնակչության հենց աղքատ շերտերի ներկայացուցիչների մասնակցությունն է: Հոկտեմբերի 17-ի միջոցառումները վկայում են նաև աղքատության մեջ ապրող անձանց՝ աղքատությունն արմատախիլ անելուն նպաստելու համար իրենց գիտելիքներն ու փորձն օգտագործելու ձգտումները:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ