Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել (World Day for Safety and Health at Work)՝ աշխարհի հանրության ուշադրությունը խնդրի լայնածավալության վրա հրավիրելու նպատակով, ինչպես նաև ցույց տալու, թե աշխատանքի անվտանգության մշակույթի ստեղծումն ու զարգացումը ինչպես կարող է ազդել աշխատավայրերում տարեկան մահացությունների թիվը նվազեցնելու վրա:

 

Առաջին անգամ այս օրը նշվել է 2003թ.:  

 

Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրը նշելու գաղափարը Զոհված աշխատողների հիշատակին նվիրված օրվանից  է ծագել, որն առաջին անգամ նշվել է 1989թ. ամերիկացի և կանադացի աշխատավորների կողմից՝ աշխատավայրում տուժած կամ զոհված աշխատողների հիշատակի պատվին:

 

Այսօր ավելի քան հարյուր երկրներում մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ուղղված են հասարակության ուշադրությունը աշխատանքի անվտանգության չլուծված խնդիրների վրա սևեռելուն: Դրանք, որպես կանոն, տեղական իշխանությունների, պրոֆմիությունների, աշխատանքի անվտանգության բնագավառի մասնագետների ուժերով են կազմակերպվում:

 

Ինչպես նշում են Ռուսաստանի Դաշնության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունում, վերջին տարիներին «այս ակցիաներն ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում և աջակցություն ստանում Ռուսաստանի ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարների և աշխատողների կողմից»:

 

ՄԱԿ-ի գնահատականով աշխարհում ամեն օր միջինը մոտ 5000 մարդ մահանում է դժբախտ պատահարների և աշխատանքային հիվանդությունների հետևանքով՝ տարվա ընթացքում հասնելով 2-ից մինչև 2,3 միլիոն պատահարի: Նրանցից մոտ 350 հազարը կազմում են մահացու դժբախտ պատահարները, իսկ մոտ 1,7-2 միլիոն մահերը տեղի են ունենում աշխատանքի հետ կապված հիվանդությունների պատճառով: 

 

Բացի այդ, աշխատողները տուժում են արտադրությունում տեղի ունեցած տարեկան մոտավորապես 270 միլիոն դժբախտ պատահարներից, որոնք ավելի քան երեք օր աշխատավայրից բացակայելուն են հանգեցնում, և մոտ 160 միլիոն պատահարներ տեղի են ունենում ոչ մահացու ելքով հիվանդություններից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. mlohs.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ