Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների  պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր:

 

Այդ օրվա հաստատման առիթ են ծառայել, դժբախտաբար, ողբերգական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել1974 թ. Նովոչեբոկսարկսում (Չուվաշիա) քիմիական զենքի գործարանում: Ռուսաստանում շրջակա  միջավայրում մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորված է ՌԴ Սահմանադրությամբ։


Այդ ժամանակ՝ 1974 թ. ապրիլի 28-ին, զենքի նոր խմբաքանակի թողարկման ժամանակ հրդեհ տեղի ունեցավ. գործարանում այրվեց  «արտադրանքի պատրաստ» թերակառույց արտադրամասը: Այրվեցին շատ ավիացիոն ռումբեր՝ լցոնած վտանգավոր և թունավոր V-գազով, և շրջակա միջավայր ընկան մի քանի տոննա թունավոր նյութեր: Միայն երջանիկ պատահականությամբ և աշխատակիցների ջանքերի շնորհիվ այդ տեխնածին աղետն ավելի մեծ մասշտաբ չստացավ՝  վթարը դուրս չեկավ քաղաքի սահմաններից, չնայած, մասնագետների գնահատմամբ, այդ վթարի հետևանքները կարող էին համեմատելի լինել Չեռնոբիլի աղետին:


Այդ դեպքի և նրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես այն ժամանակվա քիմիական արդյունաբերության  նմանատիպ շատ վթարների ժամանակ (Նովոմոսկովսկ, Չապաևսկ, Ստալինգրադ, Դերժինսկ), գաղտնի էր պահվում բնակչությունից, և հասանելի դարձավ միայն 1990-ականներին էկոլոգների ու բնապահպանական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Սակայն առ այսօր այդ վթարի հետևանքները չեն ստացել օբյեկտիվ բժշկական գիտական գնահատական:


Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օրն առաջին անգամ նշվել է 1997 թ. ապրիլի 28-ին Միություն «Քիմիական անվտանգության համար» ռուսական հասարակական էկոլոգիական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ Նովոչեբոկսարսկում ողբերգական իրադարձությունների: Հաջորդ տարիներին այդ օրը սկսեց նշվել որպես Քիմիական անվտանգության օր: Նրա նպատակը, առաջին հերթին, մարդու «քիմիայի» հետ փոխազդեցության և՛ վտանգավոր, և՛ անվտանգ քննադատական վերլուծությունն է:


Երկրի քիմիական անվտանգության ապահովումը  (ինչպես մարդկանց, այնպես էլ բնության) գլխավոր համապետական խնդիրներից է, և առանց պետական միջամտության անհնար է ցանկացած ծրագրիիրականացում՝ ուղղված մարդկանց կյանքի որակի բարելավմանը: Այդ պատճառով անհրաժեշտ է անկախ նմանատիպ  գնահատականներ տալ. քիմիական բնույթի աղտոտումների ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդկանց առողջության վրա, առանձին տարածքների և սննդամթերքների քիմիական աղտոտման խնդրի հրատապությունը, քիմիական անվտանգության վերաբերյալ միջոցառումների մակարդակը  և այլն:


Քիմիական անվտանգության օրվա առիթով  բնապահպանական և էկոլոգիական կազմակերպությունների, հասարակայնության ներկայացուցիչների կողմից անցկացվում են էկոլոգիական ակցիաներ, սեմինարներ, ցույցեր, պիկետներ, մամլո ասուլիսներ և այլ միջոցառումներ: Թեմաներ, որոնք լուսաբանվում են այդ միջոցառումներում՝ «Քիմիական անվտանգության համար», «Քիմիական զենք. պատմություն, էկոլոգիա, քաղաքականություն», «Չհայտարարված քիմիական պատերազմ՝ քաղաքականություն էկոլոգիայի դեմ», «XXI դարի զենք՝ կենսաբանական», «Թունավոր նյութեր և առողջություն», «Քիմիա և բնակարան», «Քիմիա և մարդու իրավունքներ» և այլն:

Կարևոր և մեծ խնդիր է հին քիմիական զենքի ոչնչացումը: Հատկապես դա հրատապ է այն բնակելի տարածքների բնակչության համար, որտեղ պահվում են հին ժամանակներից և ոչնչացվում են այսօր: Չէ՞ որ դադարեցված և հետագայում լքված ռազմական ձեռնարկումների տարածքները, որոնք սովետական տարիներին զբաղվում էին քիմիական զենքի և պայթուցիկ նյութերի արտադրմամբ, այսօր սպառնալիք են: Իսկ նրանց վերացումը պահանջում է վիթխարի ծախսեր, հետևաբար, ոչ միշտ է կատարվում ժամանակին:


Այդ պատճառով ամեն տարի Քիմիական անվտանգության օրը էկոլոգիական և բնապահպանական կազմակերպությունները նույնպես հանդիպումներ են կազմակերպում իշխանության, ԶԼՄ ներկայացուցիչների հետ, արտադրանքի և քիմիական զենքի պահպանման վայրերում քիմիական արտադրության աշխատակիցների հետ, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնեն, թե ինչպիսի՞ հետևանքների կարող են հանգեցնել քիմիական և ռազմական ձեռնարկություններում   տեխնոլոգիական վթարները, ու կոչ անել պատասխանատու անձանց նման արտակարգ իրավիճակների դեպքում բաց և հասանելի տեղեկատվություն տրամադրել:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ