Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Ապրիլի 23-ը Գրքերի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր

Ապրիլի 23-ը Գրքերի  և հեղինակային իրավունքի համաշխարհային օր

Գրքի շնորհիվ մենք առաջին հեևթին հնարավորություն ունենք ձեռք բերելու գիտելիքներ,  ստանալու գաղափարներ
Ապրիլի 23-ը՝ համաշխարհային գրականության խորհրդանշական տարեթիվը, առիթ է դարձել Գրքի և հեղինակային իրավունքի Համաշխարհային օրվա հաստատման համար (World Book and Copyright Day):

 

1616 թ. այդ օրը կյանքից հեռացել են Մ. Սերվանտեսը, Վ. Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Բեգան: Դա նաև  հայտնի հեղինակների ծննդյան և մահվան տարեթիվն է` Մորիս Դրյուոն, Խ. Լակսնեսս, Ջ. Պլան և Մանուել Մեխիա Վալեխո:


Միանգամայն բնական է, որ 1995 թ. Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գլխավոր կոնֆերանսը որոշեց այդ օրը հարգանք մատուցել գրքերին և  հեղինակներին, բոլորին՝ հատկապես երիտասարդությանը, կոչ անելով հաճույք ստանալ ընթերցելուց  և հարգել նրանց անփոխարինելի ներդրումը, ովքեր աջակցում են մարդկության սոցիալական և մշակութային առաջընթացին: Հենց այդ ժամանակ էլ հաստատվել է Գրքերի և հեղինակային իրավունքի Համաշխարհային օրը և ՅՈՒՆԵՍԿՈ-ի մրցանակը՝ մանկական և երիտասարդական գրականության մեջ հանդուրժողականության իդեալների քարոզչության համար:


Գրքի շնորհիվ մենք առաջին հերթին ստանում ենք գիտելիքներ, գաղափարներ, հոգևոր և բարոյական արժեքներ, գեղեցկության ըմբռնում և մարդու ստեղծագործական նվաճումներ: Գիրքը՝ որպես տեղեկատվության կրող, կրթության և ստեղծագործության հիմք, հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մշակույթի  պատմել իր մասին, ծանոթացնում է տարբեր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին: Գիրքը պատուհան է դեպի մշակութային բազմաձևության աշխարհ, այն կամուրջ է, որը կապում է տարբեր քաղաքակրթություններ ժամանակի և տարածության մեջ:


Նշելով Գրքի և հեղինակային իրավունքի Համաշխարհային օրը՝ մենք բոլորս պետք է հատուկ ուշադրություն դարձնենք գրքի կարևոր դերին  յուրաքանչյուր պետության մշակույթի պահպանման և ավելացման մեջ: Չէ՞ որ գիրքը լավագույն օգնականն է մարդկության մշակութային  ժառանգության պահպանման և հարստացման մեր ընդհանուր ջանքերում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gtrk-omsk.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ