Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան տարեթվեր

Փետրվարի 4-ը` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Փետրվարի 4-ը` Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Միջազգային հակաքաղցկեղային միության կողմից (International Union Against Cancer, UICC)` սկսած 2005 թվականից:

 

Օրվա նպատակը այդ գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելն է, հիշեցնել, թե որքան վտանգավոր և տարածված են ուռուցքային հիվանդությունները:


Ամեն տարի, սկսած 2008 թ., յուրաքանչյուր տարին ունի իր դեվիզն ու նշանակությունը` որոշակի թեմայով: Օրինակ, 2008 և 2009 թվականներին թեմաները համապատասխանաբար դարձել են` «Երեխաների և երիտասարդների համար շրջակա միջավայրը դարձնել առանց ծխախոտի», և «Խրախուսել էներգետիկ հավասարակշռված կենսաձև՝ հիմնված ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության վրա»: 2010 թ. թեման է՝ «Քաղցկեղ  առաջացնող վիրուսների դեմ պատվաստումների վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում» (օրինակ HBV), իսկ 2011 թ.` «Երեխաներին և անչափահասներին սովորեցնել` խուսափելու արևից եկող ուլտրամանուշակագույն ճառագայթներով  ճառագայթումից»: 2013 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շեշտադրումը հիվանդության մասին միֆերի և մոլորությունների պատճառած վնասների փարատումն է:


Քաղծկեղով հիվանդ լինելը ողբերգություն է: Սակայն մասնագետները հայտնում են, որ մեր ժամանակներում լավ հայտնի են քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները, և դա հնարավորություն է տալիս կանխել նոր դեպքերի մոտավորապես 1/3-րդը: Վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերումը բուժման հաջողության հնարավորություն է:

 

ՀՀ առողջապահության նախարարություն. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն:

 

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումը առողջապահության առաջնահերթ խնդիրներից է: Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում:

 

Վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով կամ 1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով կամ 1.9 անգամ (2105 դեպքով): Հայաստանում կյանքում առաջին անգամ «չարորակ նորագոյացություն» հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8372, իսկ ուռուցքաբանական կառույցներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 40862: Ընդ որում, իգական սեռի մոտ տարածված են կրծքագեղձի, արգանդի մարմնի, պարանոցի և հաստ աղու, իսկ արական սեռի մոտ` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի, ստամոքսի և հաստ աղու չարորակ նորոգոյոցությունները:

 

Հիմք ընդունելով ԱՀԿ մոտեցումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում: Միջազգային փորձը փաստում է, որ քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները:

 

2015 թվականից մեկնարկել են ՈՎՀ վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագիրը, որի բաղադրիչներից է արգանդի պարանոցի քաղցկեղի հայտնաբերումը, սոցիալական փաթեթի շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները, շականակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը:

 

Վերջին տարիներին ընդլայնվել է հիվանդանոցային օղակում ուռուցքաբանական ծառայությունների աշխարհագրությունը: Այսօր ուռուցքաբանական բժշկական օգնություն է մատուցվում է 8 բժշկական կազմակերպությունում: Իսկ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» արդիականացման արդյունքում ակնկալվում է առաջընթաց արյան համակարգի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում: Կենտրոնը կիրականացնի նաև ցողունային բջիջների հավաքագրում և ոսկրածուծի փոխպատվաստում»:

Բժշկությունը կանգնած չէ իր տեղում. օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մեթոդներն ամեն տարի կատարելագործվում են, և,  հնարավոր է, որոշ ժամանակ անց հայտնվեն այդ սարսափելի հիվանդության բոլոր ձևերի դեմ պատվաստանյութեր: Մինչ այդ բժիշկները խորհուրդ են տալիս  չանտեսել կանխարգելումը, չչարաշահել վնասակար սովորությունները, և վարել առողջ ու ակտիվ կենսաձև:

Սկզբնաղբյուր. calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 20-ը` Սոցիալական արդարության համաշխարհային օր
Փետրվարի 20-ը` Սոցիալական արդարության համաշխարհային օր

ՄԱԿ-ը ձգտում է  բոլորի համար սոցիալական բարեկեցության և սոցիալական արդարության հաստատմանը (Martin Lehmann, Shutterstock)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 19-ը` Հայաստանում գիրք նվիրելու օր
Փետրվարի 19-ը` Հայաստանում գիրք նվիրելու օր

Արմեն Լևոնի Անանյանի Գրողների միության նախագահության օրոք որոշում կայացվեց Հայաստանում փետրվարի 19-ն ընդունել որպես գիրք նվիրելու օր: Այս ավանդույթի վերականգնման մասին հայտարարվեց 2008 թ., նշելով, որ տոնակատարության...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 17-­ը` Բարության ինքնաբուխ դրսևորման օր
Փետրվարի 17-­ը` Բարության ինքնաբուխ դրսևորման օր

­­Բա­րեսր­տու­թյու­նը և նր­բազ­գա­ցու­թյու­նը ոչ միայն բա­ռեր են, այլև կյան­քի իմաստ են: ­Բա­րու­թյան ինք­նա­բուխ դրս­ևոր­ման օրը (Random Acts of Kindness Day) մի­ջազ­գային բարե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ոչ վաղ ան­ցյա­լի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 15-ը՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օր
Փետրվարի 15-ը՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օր

Փետրվարի 15-ին աշխարհի շատ երկրներում Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է նշվում (International Childhood Cancer Day): Այս օրն օրացույցի վրա առաջին անգամ հայտնվել է քաղցկեղով հիվանդ երեխաների...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)
Փետրվարի 14` Սուրբ Վալենտինի օր (Բոլոր սիրահարների օր)

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը (կամ Բոլոր սիրահարների օրը): Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի, սակայն սիրո տոները հայտնի էին դեռևս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր
Փետրվարի 14-ը` Համակարգչային աշխատողի օր

Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...

Թվեր և փաստեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 13` Տրնդեզ
Փետրվարի 13` Տրնդեզ

Իր ժողովրդական տոնակատարութուններով Տրնդեզը ռուսական Բարեկենդանն է հիշեցնում, սակայն կաթոլիկ տոնի` Սուրբ Վալենտինի տարրերով, քանի որ այս օրվա գլխավոր գործող անձիք...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 12-ը՝ Ամուսնության գործակալությունների միջազգային օր
Փետրվարի 12-ը՝ Ամուսնության  գործակալությունների  միջազգային օր

Հատկանշական է, որ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին այս մասնագիտական տոնն է նշվում՝ Ամուսնության գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 11­ը` Հիվանդի համաշխարհային օր
Փետրվարի 11­ը` Հիվանդի համաշխարհային օր

Փետր­վա­րի 11­-ը մի­ջազ­գային օրա­ցույ­ցում նշ­ված է որ­պես Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օր: Այդ որո­շու­մը սո­ցիալա­կան քայլ է` ուղղ­ված աջակ­ցե­լու մարդ­կանց, ով­քեր հայտն­վել են հի­վան­դի կար­գա­վի­ճա­կում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 9-ը` Ատամնաբույժի միջազգային օր
Փետրվարի 9-ը` Ատամնաբույժի միջազգային օր

Փետրվարի 9-ը Ատամնաբույժի միջազգային օրը նշելը աստիճանաբար դառնում է հայտնի ամբողջ աշխարհում: Կարելի է ենթադրել, որ կան ազդու պատճառներ  ատամի բժիշկների մասնագիտական տոնը սուրբ Ապոլլոնիայիի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 8-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը
Փետրվարի 8-ը՝ Հայաստանում սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը

Սուրբ Սարգիսը Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի նշվող ազգային տոն է, որը նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 30-ը Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի օրն է
Հունվարի 30-ը Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի օրն է

Այս օրերին սովորաբար հեքիաթներ են պատմում Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի մասին: Այն մասին, թե ինչպես Ձյունանուշը սիրո աստվածուհի Լելիի քմահաճույքով սիրեց մի մարդու և Գարնան գալստյան պատճառով Հյուսիս չհեռացավ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1953 թ. հունվարի 30-ին, հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը
1953 թ. հունվարի 30-ին,  հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը

Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ