Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

1953 թ. հունվարի 30-ին, հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը

1953 թ. հունվարի 30-ին,  հաստատվել է բորոտությամբ հիվանդների օգնության համաշխարհային օրը

Ամեն տարի հունվարի վերջին կիրակին նշվում է բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Նրա նպատակը ոչ միայն բժշկական, այլև լայն համաշխարհային հասարակայնության, վարչական կառավարման օրգանների, հասարակական կազմակերպությունների, գործարար մարդկանց, բարեգործ ֆոնդերի, կրոնական համայնքների  և այլ մասնավոր անձանց  ուշադրության սևեռումն է այդ խնդրին:

 

Բորոտությունը կամ բոր հիվանդությունը (Հանսենի հիվանդություն, հանսենոզ, հանսենիազ) քրոնիկ գրանուլեմատոզ է, ինֆեկցիոն հիվանդություն, որն առաջացնում է մաշկի, ծայրամասային  նյարդային համակարգի  և օրգանիզմի այլ համակարգերի ախտահարում:

 

Բորը մարդկությանը հայտնի հնագույն հիվանդություններից է: Նրա մասին հիշատակումները (կլինիկական դրսևորումներ, ախտորոշում, համայնքներից վտարում, խիստ մեկուսացում, զրկում ժառանգության իրավունքներից, ամուսնությունների լուծարում և այլն), բժշկական և իրավական կարգադրությունները, հանդիպում են մարդկության գրավոր հուշամատյաններում դեռևս մ. թ. ա XV-X դարերից (հնդկական Վեդաներ, Մանույի օրենքներ, հին չինական բժշկական տրակտատներ, հին եգիպտական պապիրուսներ, Աստվածաշնչյան Նոր Կտակարան):

 

Քանի որ հնում բորը անբուժելի հիվանդություն էր և անխուսափելիորեն իր զոհին դատապարտում էր տանջալից ապրումների ու ծանր հաշմանդամության, հենց այդ վաղեմի ժամանակներից էլ հիմք դրվեցին մինչ օրս գոյություն ունեցող նախապաշարմունքները, բորային ֆոբիայի և այդ հիվանդների նկատմամբ խտրական վերաբերմունքի  պատմական արմատները:

 

Ֆրանսիացի պոետ, գրող, լրագրող «XX դարի Սունբ Ֆրանցիսկը» (այսպես էին կոչում Ռաուլ Ֆոլլերոյին դեռևս կենդանության օրոք) իր կյանքը նվիրել է բորոտության դեմ պայքարին և հիվանդների դեմ խտրականությանը: 1948 թ. Ռաուլ Ֆոլլերոն հիմնեց Բարեսրտության Օրդենը, իսկ 1966 թ.`  Եվրոպական հակաբորային ասոցացիաների ֆեդերացիան:

 

Հենց նրա ջանքերը նպաստեցին նրան, որ 1953 թ. հունվարի 30-ը դարձավ բորոտությամբ տառապող հիվանդների օգնության համաշխարհային օրը: Այլ կերպ` այդ տարեթիվը անվանում են «Բորով հիվանդների իրավունքների օր»:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ