Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Նոյեմբերի 19-ը` Տղամարդկանց միջազգային օր. փաստեր ուժեղ սեռի մասին

Նոյեմբերի 19-ը` Տղամարդկանց միջազգային օր. փաստեր ուժեղ սեռի մասին

Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին: 

 

Վերջերս անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց 88 %-ը տղամարդկանց մեջ փնտրում է ընտանիքին նվիրված, կարիերայի վրա կենտրոնացած հայթայթողների: Իսկ ինչ են իրականում մտածում և ինչպես են գործում ժամանակակից տղամարդիկ:

 

«Հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, ինչպես նաև կանանց փոփոխական ակնկալիքները տղամարդկանցից որոշակի հատկություններ են պահանջում: Կարծրատիպերը վաղուց արդեն հնացել են, և ժամանակակից տղամարդը հնարավորություն ունի միաձուլել հինը և նորը: Շատ տղամարդկանց համար նորմալ է տղամարդուն հատուկ հատկանիշների կողքին ցուցադրել նաև իրենց զգայական կողմերը»,- նշում է կայքի հոգեբանը:

 

Ահա թե իրականում ինչ են մտածում և ինչպես են գործում ժամանակակից տղամարդիկ. 

 

74 %-ը հունից դուրս է գալիս, երբ կանայք հստակ չեն ասում, թե ինչ են իրենք ցանկանում։ 

67 %-ը ցանկանում է ներկա գտնվել իր երեխայի լույս աշխարհ գալուն։ 

65 %-ը ծանոթությունից մի քանի ամիս հետո ասում է «Ես քեզ սիրում եմ»։

63 %-ը հավատում է առաջին հայացքից սերուն։

60 %-ը հաճույքով է կանանց համար դուռը պահում։

59 %-ը սկսում է խանդել, երբ իր զուգընկերուհին իր նախկին ընկերոջ հետ պայմանավորվում է հանդիպել։ 

51 %-ը կցանկանար մեկ օրով Ջորջ Քլունի դառնալ։ 

45 %-ը լեգինսները ոչ սեքսուալ է համարում։

44 %-ը համբույրի ժամանակ սեքսի մասին է մտածում

40 %-ը Google-ում փնտրում է իր նախկին ընկերուհիների տվյալները։

40 %-ն արդեն սիրահարվել է իր գործընկերուհիներից մեկի վրա։

39 %-ը հիանում է, երբ կինը հիստերիայի հակում ունի։

34 %-ը գտնում է, որ բուժքույրերը սեռական տեսանկյունից շատ գրավիչ են։

33 %-ը գերադասում է իտալուհիներին, 5% ը՝ անգլուհիներին։ 

32 %-ը միանգամից զրույցի է բռնվում իրեն դուր եկած կնոջ հետ։

27 %-ն իր զուգընկերուհուն չի պատմում, թե քանի կնոջ հետ է անկողին մտել։ 

26 %-ը լուրջ խնդիրներ է ունեցել միակողմանի սիրո հետ կապված։ 

24 %-ը երեք ամիս միայնակ կյանքից հետո պատրաստ է նորության։

20 %-ը նախանձում է կանանց, քանի որ սեքսի ժամանակ նրանց չի ճնշում արդյունքներ ցուցադրելու անհրաժեշտությունը։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ