Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Նոյեմբերի 17-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է

Նոյեմբերի 17-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի նոյեմբերի 17-ը  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նշվում է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ  հիվանդությունների (World Chronic Obstructive Pulmonary Day) դեմ պայքարի միջազգային օր:

 

Թոքերի քրոնիկ օբտրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) մի շարք հիվանդությունների  ընդհանուր անվանում է, որի դեպքում նկատվում է թոքերից օդային հոսքի շարժման հաստատուն  խախտում:

 

ԱՀԿ գնահատականներով՝ ԹՔՕՀ տառապում են 210 միլիոն մարդ: ԹՔՕՀ-ից մահվան դեպքերի գրեթե 90%-ը  տեղի է ունենում ցածր և միջին եկամտի մակարդակով երկրներում:

 

Հիվանդության զարգացման  հիմնական պատճառները ծխախոտային ծուխը, օդի աղտոտումը, կապն է քիմիական նյութերի գոլորշիացումների հետ: ԹՔՕՀ-ն անբուժելի է, բայց ճիշտ բուժումը թույլ է տալիս դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բժիշկների կանխորոշմամբ, եթե առաջիկայում  միջոցներ չձեռնարկվեն այդ հիվանդության կանխարգելման  համար, ԹՔՕՀ-ից ընդհանուր մահացությունը 10 տարում կաճի ավելի քան 30%-ով:

 

ԹՔՕՀ դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում ձեռնարկվում են գլոբալ քայլեր ԹՔՕՀ վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման և հիվանդներին օգնության բարելավման համար: Այդ օրը ամբողջ աշխարհում առողջապահության մասնագետները անց են կացնում բժշկական հետազոտություններ, կանխարգելիչ և տեղեկատվական միջոցառումներ: Սակայն կարևոր տեղ են զբաղեցնում տարբեր ակցիաները, որոնք ուղղված են ծխելու դեմ պայքարին:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ