Հիշարժան տարեթվեր
Նոյեմբերի 17-ը Ծխելուց հրարաժարվելու միջազգային օրն է
Ամեն տարի աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը (No Smoking Day): Այն սահմանվել է 1977թ. Ամերիկյան ուռուցքաբանության հասարակության կողմից (American Cancer Society):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին համաձայն.
-
աշխարհում թոքերի ուռուցքից մահացությունների 90%-ը, քրոնիկական բրոնխիտից մահացությունների 75%-ը, սրտի իշեմիկ հիվանդությունից մահացությունների 25%-ը պայմանավորված է ծխելով,
-
երկրագնդի վրա ամեն տաս վայրկյանը մեկ մահանում է մեկ մոլի ծխող (2020թ. այս թիվը կարող է բարձրանալ մինչև մեկ մարդ՝ յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ),
-
Ռուսաստանում ծխում է նվազագույնը յուրաքանչյուր տասներորդ կինը,
-
այսօր մոլի ծխող կարելի է անվանել ռուսաստանի տղամարդկանց 50-60% (քաղաքացիների որոշ տեսակների մոտ այդ թիվը հասնում է 95%),
-
ծխելը և դրա առաջացրած հիվանդությաուններն ամեն օր Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների համար մահվան պատճառ են դառնում:
Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակը.
Նպաստել ծխախոտային կախվածության տարածվածության իջեցմանը, ծխելու դեմ պայքարի մեջ ներգրավել բնակչության բոլոր շերտերին և բոլոր մասնագիտություններով բժիշկներին, կանխարգելել ծխախոտ ծխելը և հասարակությանը տեղեկացնելը առողջության վրա ծխախոտի կործանարար ազդեցության մասին:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 47%-ը ծխելը համարում են վնասակար սովորություն, 38%-ը՝ կախվածություն, 9%-ը՝ անբուժելի հիվանդություն, իսկ հարցմանը մասնակցած մարդկանց 6%-ը չկարողացան որոշել ծխելու նկատմամբ իրենց վերաբերմունքը:
Հարցմանը մասնակցած մարդկանց 22%-ը ծխելու վտանգավոր հետևանքների մասին տրված հարցին չկարողացավ պատասխան տալ : Հարցվածների 35%-ը ծխախոտն օգտագործելու արդյունք համարում են թոքի ուռուցքը, 25%-ը` բրոնխիտը և թոքերի այլ հիվանդությունները, 12%-ը նշել են սիրտանոթային հիվանդությունները, 6%-ը` պալարախտը:
Հարցվածների 12%-ի կարծիքվ ծխելը թողնելը հեշտ է, 56%-ը գտնում են, որ դա դժվար է, 4%-ը` անհնար, իսկ 28%-ը չեն մտածել այս հարցի շուրջ: Ընդ որում, հարցվածների 21%-ը փորձել են ծխելը թողնել, սակայն՝ անօգուտ:
Ծխելուց հրաժարվելուն օգնող կենտրոնների գոյության մասին գիտեին հարցվածների 30%-ը, իսկ 70%-ը՝ չգիտեն:
Հարկ է նշել, որ ծխելու վնասակար ազդեցությունների վերաբերյալ լավ տեղեկացվածության հետ մեկտեղ, քաղաքացիներից քչերն են փորձում խուսափել նիկոտինային կախվածությունից: Կա´մ մարդը չի գիտակցում իր առողջության վրա ծխախոտի թողած վնասի ողջ ծանրությունը, կա´մ մտածում, որ ինքը հիվանդություններից զերծ կմնա, կա´մ էլ ծխելու սովորությունն այնքան մեծ է, որ հնարավոր չէ դրանից հրաժարվել:
17.11.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ