Հիշարժան տարեթվեր
Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր:
Կատաղություն հիվանդությունը ներկայումս առողջապահության ոլորտի կարևոր հիմնախնդիրներից է: Կատաղության դեմ պայքարի և կանխարգելման ալյանսի տվյալներով` ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է գրեթե 55.000 մարդ: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչև 14 տարեկան երեխաներին:
Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կատաղության էպիզոոտահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2011 թվականի, այնպես էլ 2012 թվականի անցած ամիսների ընթացքում հանրապետության բնակչության շրջանում կատաղություն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 2008 և 2009 թվականներին դիտվել է էպիզոոտահամաճարակային իրավիճակի աշխուժացում: Նշված տարիների ընթացքում բնակչության շրջանում արձանագրվել է 3 դեպք (Շիրակի մարզ):
Բնակչության շրջանում կծվածության դեպքերի նվազեցման արդյունավետ ճանապարհը թափառող կենդանիների նկատմամբ կանխարգելիչ անասնաբուժական միջոցառումների (ստերջացում, պատվաստումներ և այլն), ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կազմակերպումը և իրականացումն է` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների:
Կարևորելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կենդանիներից տուժելու դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության:
Կատաղությունը (Rabies, lyssa, hydrophobia), գրեթե 100%, մահացու ելքով, սուր, բնական–օջախային զոոնոզ հիվանդություն է:
Կատաղության հարուցիչը` Neuroryctes rabiei պատկանում է ֆիլտրվող վիրուսների շարքին, որոնք անջատվում են հիվանդ կենդանու և մարդու թքից: Կենդանի օրգանիզմից դուրս դրանք անմիջապես ոչնչանում են:
Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ: Ընտանի կենդանիներից կատաղություն հիվանդությամբ հիվանդանում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, կատուները, շները: Սակայն, բնակչության համար որպես կատաղություն հիվանդության բնական աղբյուր, էական դերը պատկանում է շներին` հատկապես թափառող: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:
Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու արդյունքում և այլն): Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14 օրյա հսկողություն:
Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացրել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Կենդանուց տուժելուց մի քանի ժամ հետո վերքի մշակումը և կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը: Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով` թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով:
28.09.2024 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ