Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր

Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակի: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:


Այս մասին տեղեկացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերության րատվության և լուսաբանման բաժնից։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

1988թ. մինչև 2011թ. ապրիլի 30-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1040 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (52%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39%): Սրանցից բացի արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 505-ի մոտ (կին` 114, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 242 դեպք: Մահացածների թվում կան 40 կին և 5 երեխա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:


ՄԻԱՎ վարակի համաճարակը շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ