Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի նոր ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը օրերս մասնակցել է ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովի մեկնարկին։

 

Ուղիղ 20 տարի առաջ ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից  հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունն անգնահատելի ներդրում ունեցավ Հայաստանում ձեռքբերովի կուրությունը կանխարգելման և ժամանակակից ակնաբուժությունն անգամ հեռավոր գյուղում ապրող հայի համար հասանելի դարձնելու գործում։ Ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում շարժական հիվանդանոցում 15 հազար անվճար վիրահատություն է կատարվել:

 

Բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ ՀԱՆ Երևանում միջազգային ակնաբուժական 11 համաժողով է անցկացրել, որոնք նպաստել են գործնականում կիրառվող բուժման նորագույն եղանակներն ակնաբուժական մեր բուժհաստատություններում ներդնելուն։

 

Համաժողովը բացելու պատիվը տրվեց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին։ Համաժողովին իր բարեմաղթանքներն էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ակնաբույժներին ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։

 

Դիմելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց.«Այսօր, ներկայացուցչական այս համաժողովում ոչ միայն կամփոփվի անցած 20 տարիների բեղմնավոր աշխատանքը, այլև կմեկնարկի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնե նոր ծրագիրը, որ ՀԱՆ-ն կիրականացնի ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոն, որի նպատակն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը: Մի ծրագիր, որ համահունչ է  ՀՀ կառավարության գերակայություններին` նպատակաուղղված երեխաների առողջության պահպանմանը և բարելավմանը»:

 

Միաժամանակ մեկնարկեց նաև «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիր, որտեղ ամփոփվեցին «Հայկական ակնաբուժության նախագծի» 20-ամյա գործունեությունը և անցկացվեցին մասնագիտական քննարկումներ։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ