Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Նախարարությունում

Նախարարը հանձնարարել է խստացնել դեղերի շուկայի նկատմամբ հսկողությունը էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:

 

Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:

 

Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և կադրային հագեցվածությունը, ուղեժացնել ներքին վերահսկողության մեխանիզմները:

 

Կենտրոնի մասնագետների առջև նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը:

 

Արձագանք

 

Սեպտեմբերի 18-ին «Հայլուր» լրատվական հաղորդման ընթացքում առողջապահության ոլորտին առնչվող տեսանյութում բարձրացված հարցը քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում։ 

 

Հաշմանդամ Մարիամ Փափազյանի նկատմամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու առիթով ուսումնասիրություն է սկսվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի սեպտեմբերի 14-ի հրամանով։

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանը խախտել է ոչ միայն բժշկական էթիկայի կանոնները, այլև ՀՀ կառավարության 2004թ.-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման մասին» թիվ 318 որոշման, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության և բուժհիմնարկի միջև կնքված` Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման  մասին պայմանագրի պահանջները։

 

Ելնելով այդ ամենից ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի շարք հանձնարարականներ է տվել։

 

«Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանն ազատվել է աշխատանքից։ Իսկ հաշմանդամ  Մարիամ Փափազյանի հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ