Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ:

 

Հյուրերը նախարարին են ներկայացրել գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերը` արդյունքներն ու անելիքները: Մասնավորապես ներկայացվել է երկրի առաջընթացը մոր և մանկան առողջության հիմնական ցուցանիշներով` մանկական մահացության նվազում, պատվաստումներում բարձր ընդգրկվածություն, նախածննդյան խնամք, ծննդօգնություն, հղիության արհեստական ընդհատումների նվազում, ընտանիքի պլանավորում: Նշվել են նաև այն թիրախները և ուղղությունները, որտեղ կան անելիքներ` վերարտադրողականության բարձրացում, տուբերկուլոզի նոր դեպքերի վաղ հայտնաբերում, առողջապահական ծառայությունների որակի բարելավում, այլընտրանքային ֆինանսավորում, կադրային քաղաքականություն: 

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության ռազմավարությունը, որն իրականացվելու է առաջիկա 5 տարիներին: 

 

Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերը և վերջին տարիներին առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին մասնակցությունը` նախարար Դումանյանը նշել է, որ ընտրված թիրախներն արդիական են: 

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային։

 

Ողջունելով դեսպանին, Դերենիկ Դումանյանը նշել է, որ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունը երկար պատմություն ունի։

 

«Դեռևս 1998 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով պետք է շատ ոլորտներում փոխգործակցություն ծավալվեր։ Արգենտինահայ ճանաչված բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ 2008-ին ստեղծված «Ֆայդեք Արմենիա» (FIDEC Armenia) հինմադրամը միայն անցած տարի Տավուշի մարզում վերատադրողական առողջության ծառայությունների տրամադրման և առողջ ապրելակերպին նվիրված երեք ծրագիր է իրականացրել։ Բայց ցանկալի է, որ համագործակցությունը շատ ավելի լայն շրջանակներ ունենա։ Կարծում եմ, որ այս հանդիպումն այդ ուղղությամբ նոր հեռանկարներ կբացի»,- նշել է Դերենիկ Դումանյանը։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ