Առաջին օգնություն Անոթազարկ
Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր և համաչափ։ Անոթազարկը սովորաբար հեշտությամբ շոշափվում է: Ինչպես գիտեք,հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 80-110 զարկ, 1-12 ամսական երեխաների մոտ՝ 100-120 զարկ, իսկ մինչև մեկ ամսական երեխաների մոտ՝ 120-140 զարկ։
Հնարավոր է, որ տուժածի վնասված կողմի վրա անոթազարկը չշոշափվի։ Այդ դեպքում շոշափեք այն հակառակ կողմի վրա։ Տուժածի մոտ կարող են հանդիպել անոթազարկի հետևյալ խանգարումները՝
- անկանոն անոթազարկ,
- թույլ (դժվար շոշափվող) անոթազարկ,
- չափազանց արագ կամ դանդաղ անոթազարկ։
Անոթազարկի և ուժեղ արյունահոսության ստուգում
Շնչառության բացակայության դեպքում անհրաժեշտ է ստուգել անոթազարկը։
Սրտի կանգի դեպքում դադարում է արյան շրջանառությունը, որի հետևանքով ուղեղը թթվածին չի ստանում, և տուժածը մի քանի րոպեի ընթացքում մահանում է։
Անոթազարկը կարելի է շոշափել մակերեսորեն տեղակայված զարկերակների վրա, օրինակ՝ քնային (նկ. 3.10), ճաճանչային (նկ. 3.11) զարկերակների վրա։
Վնասվածքների և հիվանդությունների հետևանքով տուժածի անոթազարկը կարող է լինել անկանոն կամ թույլ։ Այդ պատճառով անոթազարկը նպատակահարմար Է շոշափել քնային զարկերակի վրա։ Տուժածի քնային զարկերակը գտնելու համար ձեր երկու կամ երեք մատները (ցուցամատ, միջնամատ, մատնեմատ), պարանոցի ամենաբարձր կետից սահեցնելով, իջեցրեք պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ։ Եթե մի կողմից անհնար Է շոշափել անոթազարկը, ապա փորձեք դա անել մյուս կողմից։ Սակայն երբեք մի՛ փորձեք սեղմել երկու քնային զարկերակները միաժամանակ։ Շոշափեք և փորձեք զգալ անոթազարկը մոտ 5-10 վայրկյանի ընթացքում։ Ծծկեր երեխայի անոթազարկը շոշափում են բազկային զարկերակի վրա՝ ցուցամատը և միջնամատը երեխայի բազկի ներքին մակերեսի վրա տեղադրելով (նկ. 3.12)։ Երբ տուժածը շնչառություն չունի, բայց անոթազարկը շոշափվում է, անհրաժեշտ է կատարել արհեստական շնչառություն։ Արհեստական շնչառության տեխնիկային դուք կծանոթանաք գլուխ 5֊ում։ Իսկ տուժածի անոթազարկի բացակայության դեպքում պետք է
կատարել սրտի աշխատանքի և շնչառության վերականգնում, որին դուքկծանոթանաք գլուխ 6-ում։
Ուժեղ արյունահոսությունը կարճ ժամանակահատվածում մեծ ծավալով արյան կորուստն է։ Ուժեղ արյունահոսությունն անհրաժեշտ է հայտնաբերել և դադարեցնել հնարավորինս շուտ (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ"), հակառակ դեպքում տուժածը կարող է մահանալ։ Յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում փորձեք ինքներդ գնահատել արյունահոսության ուժգնությունը։
Առաջնային զննման և համապատասխան առաջին օգնության քայլերն ամփոփված են հավելված 1-ում։
Տե'ս նաև "ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSQhOc4' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ