Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ընկերությունը կարող է վտանգավոր լինել.կատուները մարդկանց շիզոֆրենիկ են դարձնում

Ընկերությունը կարող է վտանգավոր լինել.կատուները մարդկանց շիզոֆրենիկ են դարձնում

Դարեր շարունակ մարդիկ կատուներին վերագրել են կախարդական ունակություններ, կարծելով, թե նրանք կարողանում են շփվել անդրշիրիմյան աշխարհի հետ ու ազդել ենթագիտակցության վրա: Սակայն պարզվում է, որ ոչ մի առեղծված էլ չկա:

 

Stanford’s Patrik House-ի  գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կատուների օրգանիզմում առկա է մի մակաբույծ, որն ունակ է կենդանիներին գրավիչ դարձնել իրենց զոհի համար, ինչպես նաև, անսովոր կապվածություն հրահրել տերերի նկատմամբ:

 

Toxoplasma gondii միաբջիջ մակաբույծը հայտնի է որպես տոքսոպլազմոզի հարուցիչ: Հիվանդությունը, սովորաբար մարդուն փոխանցվում է հում կամ վատ տապակած մսից: Սակայն կատվի տերը կարող է վարակվել տնային կենդանու արտաթորանքից, փոխելով անոթը:

 

Հիվանդության հանդեպ խոցելի են, հատկապես թույլ իմունիտետ ունեցող մարդիկ: Օրինակ, հղիության ժամանակ տոքսոպլազմոզով հիվանդությունը հղի է պտղի արատներով: Մակաբույծը ծայրահեղ վտանգավոր կարող է դառնալ ՄԻԱՎ-ով և իմունիտետը ճնշող այլ հիվանդություններով անձանց համար:

 

Toxoplasma gondii-ն կարող է առկա լինել գործնականում բոլոր կաթնասունների օրգանիզմում, բայց դրա բազմացումը հնարավոր է միայն կատուների օրգանիզմում: Դրա համար  էլ մակաբույծը «հետաքրքրված» է այն բանով, որ կատուն գրավիչ լինի իր զոհի, մասնավորապես, առնետների համար: Նա զոմբի է դարձնում զոհին, գլխուղեղում փոխելով հակազդման պայմանները:

 

Գիտնականներն ուսումնասիրել են առնետների հակազդումը կատուների մեզին: Սովորաբար կատվի հոտն ակտիվացնում է կրծողների գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են վախի համար: Սակայն, Toxoplasma gondii-ով վարակված առնետների մոտ, իրենց գլխավոր թշնամու մեզի հետ շփման դեպքում, ակտիվացել են գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են սեռական գրգռվածության համար:

 

Այնուամենայնիվ, 2 տարի առաջ Մինեսոտիի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ տնային կենդանիների տերերն ավելի երկար են ապրում: Այս փաստի գիտական բացատրություն գոյություն չունի, սակայն մասնագետները ենթադրում են, որ կենդանիների հետ շփումն օգնում է ավելի թեթև տանել սթրեսային իրավիճակները, որոնք  անուղղելի վնաս են հասցնում առողջությանը: Այսպես, կատու պահող անձինք 30%-ով ավելի քիչ են հակված սրտային նոպայի հետևանքով մահվան ռիսկին: Իսկ կատուների մլավոցն ու մռռոցը կարգավորում է զարկերակային արյան ճնշումը: Այս կենդանիներն օգնում են նաև նևրալգիայի դեպքում. տաք մարմինն ու հանգստացնող ձայնն ապշեցուցիչ թեթևությամբ հանգստացնում է ցավը: Բացի այդ, կատուները կարող են հանել հոգնածությունը, սթրեսը, միգրենը, նորմալացնել զարկերակը, նաև օգնել ռևմատիզմի և ստամոքսի խոցի դեպքում:

 

Ինչպես նշեցինք, մռռոցը հիանալի ազդեցություն է թողնում, սակայն կատվի օրգանիզմում առկա մակաբույծը բացասաբար է ազդում մարդու անհատականության վրա և, նույնիսկ, կարող է շիզոֆրենիայով հիվանդանալու սպառնալիք ստեղծել:

Հեղինակ. Ն.Ա. Ըստ Time ամսագրի նյութերի
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. alter-zdrav.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ